-1,5 միլիարդ եվրո


Իտալիայի իրավապահ մարմինները 1,5 մլրդ եվրո գումար են բռնագանձել սիցիլիացի մի գործարարից, ով կասկածվում է «Կոզա Նոստրա» հանցավոր խմբի հետ կապեր ունենալու մեջ£ Սա իտալական մաֆիայի ողջ պատմության ամենախոշոր բռնագրավումն է£ Այլընտրանքային էներգետիկայի ոլորտում հաջողության հասած 54-ամյա ձեռնարկատեր Վիտո Նիկաստրին ձերբակալվել է անցյալ տարի` սիցիլիական մաֆիայի ղեկավար Մատեո Մեսին Դենարոյի հետ կապեր ունենալու կասկածանքով£ Հետաքննության տվյալներով` Նիկաստրին, որը բազմաթիվ հողմաղացներ կառուցելու համար ստացել է «Քամու արքա» մականունը, իր «բնապահպանական» բիզնեսն օգտագործել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված փողերը լվանալու նպատակով£ Անցյալ շաբաթ ավարտված քննչական գործողությունների ընթացքում ոստիկանությանը հաջողվել է հայտնաբերել ավելի քան 40 ընկերություններ, հարյուրավոր հողամասեր, շքեղ մեքենաներ, առանձնատներ, զբոսանավեր, արժեթղթեր և տասնյակ ընթացիկ հաշիվներ£ ՆԳ նախարար Ռոբերտո Մարոնիի խոսքերով` բռնագանձված ունեցվածքը ռեկորդային է` իտալական մաֆիայի դեմ պայքարողների համար£ Ի դեպ, Իտալիայում 5 հիմնական մաֆիոզ միավորումներ կան. «Կոզա Նոստրան»` Սիցիլիայում, «Նդրանգետան»` Կալաբրիայի մարզում, «Կամոռան»` Նեպալում ու նրա մերձակայքում, «Սակրա կորոնա ունիտան»` Սարդինիա կղզում£ Իսկ Ապուլիա մարզում հայտնի քրեական կազմակերպությունը կոչվում է հենց «Մաֆիա»£