Հումոր


* * *

Երկու ադրբեջանցի շրջափակման մեջ են ընկնում և թաքնվում են: Մեկը իջնում է ցամաքած ջրհորը, մյուսը բարձրանում է ծառը: Վերջինիս գտնում են, իջեցնում ծառից, ու սա ձայնում է.

- Ահմեդ, մեզ բռնել են, դուրս արի ջրհորից:

* * *

 

- Հետաքրքիր է, թե Եվան ո՞ւմ հետ է դավաճանել Ադամին, երբ ասում են, թե մարդկությունն առաջացել է կապիկներից:

- Իսկ տեսնես ի՞նչ տեսք ուներ այդ Ադամը, որ Եվան նախընտրեց կապիկին:

* * *

- Լիարժեք օլիգարխ լինելու համար պետք է` երեխաներ ունենալ Ռուսաստանում, բանկային հաշիվ` Շվեյցարիայում, տուն` Փարիզում, առանձնատուն` Ամերիկայում և պաշտոն` Հայաստանում:

* * *

Հոգիս ձգտում է դեպի ծով, իսկ մարմինս, հաշվի նստելով գրպանիս հետ` ինձ քարշ է տալիս աշխատանք գտնելու:

* * *

- Իմ զոքանչը շատ լավն է, ու ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ. լավն է, որովհետև հեռո՞ւ է մեզանից, թե՞ հեռու է, այդ պատճառով է լավը:

* * *

Աղջիկնե´ր, ասպետ որոնելուց առաջ փորձեք արքայադուստր դառնալ, այլապես վարգող ձի բոլոր ասպետներն ունեն:

* * *

- Քննությունից հետո քեզ լրացուցիչ հարց տվեցի՞ն:

- Տվեցին: Հարցրին` դու ապո՞ւշ ես: