Քիմ Քարդաշյանի արտաքինով 


Իսկապես նա երկրպագուների, իրեն նմանվել ձգտողների պակաս չունի: Ահա, օրինակ, բրիտանական Միդլսբրո քաղաքում բնակվող այս տղան ամառային արձակուրդներից հետո դպրոց է վերադարձել ամերիկուհի կինոաստղի արտաքինով: 15-ամյա Թայլերը նույնիսկ պատրաստվել է սեռափոխության վիրահատություն կատարել և նոր անուն է ընտրել` Քայոոյ Քելլի:

Ամառային արձակուրդի ժամանակ նա սկսել է աղջկա նման հագնվել: Եվ երբ դպրոց է եկել իր նոր կերպարանքով` համադասարանցիներն ու ուսուցիչները նրան չեն ճանաչել:

- Ես հագնվում եմ Քիմ Քարդաշյանի նման, կոսմետիկա եմ օգտագործում և ինձ բացարձակ երջանիկ եմ զգում,- ասել է տրանսգենդերը (սեռափոխը):

Դեռահասը, ով հիմա խնդրում է իրեն վերաբերվել որպես կնոջ, toΘnews.ru-ին պատմել է, որ շրջապատողներն ըմբռնումով են ընդունել իր կերպարանափոխությունը:

Ասում են` ծնողներն սկզբում փորձել են կոծկել իրենց որդու հակումները` վախենալով բամբասանքներից ու ծաղրից: Սակայն, երբ դպրոցահասակ տղան բացահայտորեն ներկայացել է կնոջ կերպարանքով, հարևանները և ծանոթները նույնիսկ դրական վերաբերմունք են դրսևորել: