Ընտրվել է… հանգուցյալը
Նյու-Յորք նահանգի Ասամբլեայի ընտրություններում հաղթել է հանրապետական Բիլ Նոջեյը, ով, ավա˜ղ, քվեարկությունից մի քանի օր առաջ ինքնասպան էր եղել:
Հրազենով ինքն իր կյանքին վերջ է տվել Ռոչեստերի գերեզմանատանը:
Տարօրինակը միայն այն չէ, որ նյույորքցիները քվեարկել են հանգուցյալի օգտին. եթե նրանց համակրանքը Հանրապետականի հանդեպ է եղել, և հիմա պահպանողականները մեռյալին կփոխարինեն կենդանի թեկնածուով: Բայց ընտրողների համակրանքը չի խամրել նույնիսկ այն փաստից, որ Բիլ Նոջեյը կասկածվում էր Կամբոջայում կատարած խարդախությունների մեջ և հետախուզվում էր, ինչը և կարող էր նրան մղել ինքնասպանության (տեղեկացրել է NBC հեռուստաալիքը):
Հետաքրքրական է նաև, որ հանրապետականներն ընտրողներին հորդորում էին քվեարկել Նոջեյի օգտին` չնայած վերջինս արդեն կնքել էր մահկանացուն:
Ի դեպ, առժամանակ առաջ նման մի դեպք էլ տեղի է ունեցել Վաշինգտոնի ընտրություններում:
Բի-բի-սին փող է խնդրել` Ռուսաստանի դեմ պայքարի համար
Զարմացողներ պետք է որ չլինեն. իսկ ո՞վ ասաց, որ պետության շահերն արտահայտելու, հակառակորդին ոչնչացնելու (թեկուզ` բարոյապես) համար, ինչ-որ երևույթի դեմ պայքարելու համար վարձատրությունը նույնքան օրինաչափ չէ, որքան պետական այլ ծառայողներին վճարելը: Եվ Մեծ Բրիտանիայի կառավարությունը համաձայնել է լրացուցիչ ֆինանսավորում հատկացնել այս լրատվամիջոցի ռուսալեզու ծրագրերին` ռուսաստանյան ԶԼՄ-ներին տեղեկատվական դիմակայության համար:
Հավանաբար խորհրդարանականները խուսափել են դա «տեղեկատվական պատերազմ» անվանել և ֆինանսավորման անհրաժեշտությունը ձևակերպել են որպես «օբյեկտիվ լրատվություն ռուսերեն լեզվով»: Մի խոսքով` պայքար քարոզչության դեմ կամ` հավաքարոզչություն:
Այս քայլն, ըստ էության, հուլիս ամսին հրապարակված` Պաշտպանական կոմիտեի զեկույցի արձագանքն է:
- Մենք լսել ենք, որ Ռուսաստանն ամեն տարի RT-ի նման պաշտոնական ԶԼՄ-ների վրա ծախսում է 600 միլիոնից մինչև 1 միլիարդ դոլար,- ասել են բրիտանական խորհրդարանի պատգամավորները (տեղեկացրել է vesti.ru):