ԲՕՉ ռՎՖ 260602 անունով տղան 


Նա մոսկվացի է` ծնված 2002 թ. նկարիչների ընտանիքում: Նրա հայրը որոշել է որդուն առանց անձնագրի թողնել` փաստաթուղթը համարելով սովորական ձևականություն (գրել է MK-ն):

Հայրը` Վյաչեսլավ Վորոնինը պարզաբանել է, որ որդու անունը թվերից ու տառերից բաղկացած ծածկագիր է, որը թարգմանաբար վերծանվում է` Կենսաբանական Օբյեկտ մարդ Վորոնինների-Ֆրոլովների տոհմից, ծնված 2002 թ. հունիսի 26-ին: Այդ արտառոցությամբ հիացած հայրը բացատրել է, որ միտումնավոր է տղային այդպես անվանել, որպեսզի իր անունով նա միակը լինի աշխարհում:

Անձնագրից հրաժարումն էլ նա այսպես է բացատրել. բոլոր երկրներում անձնագիրը դիտարկվում է որպես «ուղևորության փաստաթուղթ».

- Իսկ մեզ մոտ ռուսաստանյան շիզոֆրենիա է. ԶԱԳՍ-ի ինչ-որ ապուշներ որոշում են, թե իրենք ձեզ գրանցում են կյանքի գրքում: Բայց չէ՞ որ իրավաբանորեն, դուք, հատկապես դուք, նույնիսկ մարդ չեք համարվում: Իսկ ԲՕՉ-ի փաստաթղթերում դա արտացոլված է:

Տղան ռուսական որևէ փաստաթուղթ չունի: Ծննդյան վկայական և անձնագիր նա ստացել է «Աշխարհի Քաղաքացիների Համաշխարհային Կառավարություն» միջազգային կազմակերպությունից: Ռուսաստանյան ԶԱԳՍ-ում հրաժարվել են նրան այդ անունով գրանցել: (GLUnews):