Ասում եք` էլեկտրոնային սիգարեթներն անվտա՞նգ են


Բնա´վ: Ու դեռ ավելին` վտանգավոր են: Օրերս, օրինակ 48-ամյա բրիտանացին միայն երջանիկ պատահականության շնորհիվ չի զրկվել ոտքերից ու բնակարանից` էլեկտրոնային սիգարեթի պայթյունի հետևանքով: Բուժող բժիշկները նրա ստացած վնասվածքները համեմատել են նռնակի պայթյունից առաջացող հաշմության հետ:

Մեծ Մանչեստեր կոմսության Ուիգան քաղաքի բնակիչ Դևիդ Ասպինալը էլեկտրոնային ծխելիքին էր անցել` առողջությունը բարելավելու հույսով: Բայց նրա ձեռքի մեջ ծխելու ժամանակ սարքը պայթել է` լրջորեն վնասելով ներքին վերջույթները (տեղեկացրել է MΖil Online-ն):

- Ես դա (էլ. սիգարեթը-խմբ.) բռնել էի ձեռքումս, երբ այն հանկարծ շիկացավ ու սկսեց այրել ձեռքս: Ես վախեցա ու այն վայր գցեցի և հենց այդ պահին այն պայթեց: Իմ ոտքերը բառացիորեն բզկտվեցին. մեկի վրա մեծ անցք բացվեց, մյուսի վրա` վերք և երկուսն էլ լցված էին արյունով: Բայց չէ՞ որ սիգարեթը կարող էր գլուխս բզկտել,-պատմել է բրիտանացին:

Ասպինալը հասցրել է կանչել հարևանին, ով էլ սարսափահար` շտապ բուժօգնություն է կանչել: Հիվանդի վիճակը կայունացնելուց հետո նրան մաշկի փոխպատվաս տում պետք է կատարեն: Իսկ Դևիդը նորից վերսկսել է ավանդական ծխախոտ ծխել (գրել է GLUnews-ը):