Ինչից են ավելի հաճախ մեռնում ռուսաստանցի տղամարդիկ


Միանգամայն ճիշտ եք. ալկոհոլի´ց: Ու այդ չարիքը եղել և մնում է ռուսաստանաբնակ տղամարդկանց մահվան հիմնական պատճառը: Իսկ կանայք այնտեղ ավելի հաճախ մահանում են կաթվածներից (տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի փաստարկումը):

- Տղամարդկանց շրջանում առաջին տեղում հայտնվել են արտաքին պատճառները` նախևառաջ պայմանավորված ոգելիցների օգտագործմամբ ու դրանց հետևանքով դժբախտ դեպքերով, որոնք կապված են ալկոհոլի օգտագործման հետ: Կանանց շրջանում առաջին տեղը կիսում են արտաքին պատճառներն ու ուղեղի անոթային վնասվածքները` կաթվածները,- նախագահ Պուտինի հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է նախարարը:

Նա նաև նշել է, որ Ռուսաստանում ժողովրդագրական վիճակը բարելավվում է: Սկվորցովայի խոսքերով` ընթացիկ տարվա առաջին 8 ամիսների ընթացքում բնակչութ յան աճը կազմել է 19 հազար մարդ. մինչդեռ անցյալ տարի նրանց թիվը կրճատվել էր 6,6 հազարով:

Կյանքի միջին տևողությունը կանանց պարագայում 71,6-77,2 տարի է, տղամարդկանց շրջանում` 65,6 տարի:

Այլ եզրահանգում չես անի, քան այն, որ Ռուսաստանում պետական մակարդակով հետամուտ են ազգաբնակչության երկարակեցության ավելացմանը, առողջության ամրապնդմանը և, իհարկե, բնակչության ավելացմանը: (gΖzetΖ.ru):