Մոլորակի ամենատարփասերը


People ամսագիրն այս «տիտղոսը» շնորհել է ամերիկյան 36-ամյա դերասան Բրեդլի Կուպերին: Իր այս ընտրությունը մեկնաբանելով, լրատվամիջոցը նշել է, որ Բրեդլին «մանկան կապույտ աչքեր ունի, տպավորիչ ժպիտ և համեստ տեսք, ինչը նրա հմայքն անդիմադրելի է դարձնում»: Արտիստը մի քանի սիրավեպեր է ունեցել աստղային աղջիկների հետ և վաղուց «քոչում» է մի տիկնոջից մյուսը: Նա ամուսնացած է եղել արտիստուհի Ջենիֆեր Էսպոզիտոյի հետ: Ասում են, որ «ամենասեքսուալ տղամարդ» տիտղոսակիրը հանդիպում է նաև Ջենիֆեր Լոպեսի հետ: Վարկանիշային ցանկի 2¬րդ հորիզոնականում ավստրալիացի 21-ամյա դերասան Լիամ Հեմսվորտն է, 3¬րդում` 39-ամյա բրիտանացի դերասան Իդրիս Էլբան: Ամենատարփասեր տղամարդկանց վարկանիշային ցանկը կազմվում է 1985 թվականից, ու դրա առաջատարները միշտ շոու¬բիզնեսի ներկայացուցիչներն են դառնում: Այս առումով միակ բացառությունը Ջոն Քենեդի¬կրտսերն է եղել, ով հաղթող է ճանաչվել 1988 թ.: Պարզապես հետաքրքիր է * Q¬ն միակ տառն է, որը չի օգտագործվում ամերիկյան որևէ նահանգում: * Չնայած բազմամիլիոն բնակչությանը, Չինաստանում օգտագործվում է ընդամենը շուրջ 200 ազգանուն: * Ամենակարճատև պատերազմը` 1896 թ. Բրիտանիայի և Զանզիբարի միջև, տևել է ընդամենը 38 րոպե: * 50 միլիոն տարի հետո հավանաբար Մարսի շուրջ օղակ կձևավորվի: * Տիեզերքում հնարավոր չէ լաց լինել: Ո´չ միայն այն պատճառով, որ այնտեղ վիշտ չկա: Պարզապես չկա ձգողականության ուժ, որպեսզի արցունքները վար իջնեն: