Սևամորթներն ավելի սթափ են


Ասիացի և սևամորթ դեռահասները 12-17 տարեկանում շատ քիչ են հակված ալկոհոլից ու թմրադեղերից կախվածությանը, քան սպիտակամաշկ, լատինաամերիկացի, ամերիկյան հնդկացի ու խառն ամուսնություններից ծնված նրանց հասակակիցները: Այս ուղղությամբ կատարված հետազոտության արդյունքները հրապարակվել են Archives of General Psychiatry հանդեսում (տեղեկացրել է CNN¬ը): - Այդ հետազոտություններն ահազանգ են հնչեցնում: Մենք ցանկանում ենք, որ մարդիկ իմանան գոյություն ունեցող հիմնախնդրի մասին, որպեսզի պատրաստ լինեն լուծումներ որոնելու,¬ ասել է դոկտոր Դեն Բլեյզերը: Այդ երևույթի պատճառները դեռևս հայտնի չեն: Գիտնականները հետազոտել են 73 հազար դեռահասի` նրանց հարցնելով, թե ինչ հաճախականությամբ են ոգելից և 9 տեսակի թմրադեղեր (մարիխուանայից մինչև հերոին), ուժեղ ազդող ցավազրկողներ օգտագործում: Հարցվածների 37 %¬ը խոստովանել է, որ վերջին մեկ տարում օգտագործել են ալկոհոլ կամ թմրանյութեր: Իսկ յուրաքանչյուր 12¬րդ պատանին պատմել է այդ ախտերից անդառնալի կախվածության մասին: Բլեյզերի հավաստմամբ` այդ ցուցանիշները բավական բարձր են Ամերիկայում: Հետազոտողների տվյալներով` այդ ախտանիշով տառապում են հատկապես ամերիկյան հնդկացիները, իսկ սևամորթների ու ասիացիների շրջանում դա քիչ է հանդիպում: