ԱՅՍ նշանի տարում ծնվածները համարձակ են, ուժեղ ու խելացի£


Հատկապես գալիք տարվա ընթացքում չարժե նրանց ճանապարհին կանգնել. չէ՞ որ վագրը հովանավորում է իր տարում ծնվածներին£ Գալիքը Սպիտակ վագրի տարին է. որոշ հորոսկոպներում այն համարվում է մետաղյա, արծաթե ու նույնիսկ դեղին վագրի տարի£ Այն չինական հորոսկոպի 3¬րդ նշանն է, որի գլխավոր տարրերից է փայտը, հիմնական մետաղն է արծաթը, իսկ գույնը` կանաչը. սպիտակ և դեղին գույները նույնպես կարելի է 2010¬ի հովանավորյալները համարել£ Արևելյան ժողովուրդներն այս նշանը հաջողակ են համարում, քանզի վագրը խորհրդանշում է արիություն, ուժ և վեհանձնություն£ Վագրի հետ ամենից ավելի համատեղելի են Ձին, Վիշապն ու Շունը£ Բայց ահա խորամանկ Օձի, ճարպիկ Կապիկի, խելացի Առնետի, հարձակողական Ցուլի ու ինքնասեր Կատվի հետ 2010¬ի տերը դժվար թե ընդհանուր լեզու գտնի£ Վագրի բարեհոգությանն արժանանալու համար ջանքեր են հարկավոր£ Վագրի տարում ծնվածներին բնորոշ են տոկունությունը` կենսական դժվարությունները հաղթահարելու պայքարում և լավատեսությունը£ Ոչ թե անմիտ լավատեսությունը, այլ իրատեսական համոզվածությունն առ այն, որ ինչ արվում է` հաջողությամբ է պսակվելու£ Վագրը ձեռնթափ չի լինում անհաջողություններից, իսկ բարեհաջողություններից էլ ինքնամոռաց գլխապտույտ չի ունենում£ Նա հարձակողական է համարվում, բայց հազվադեպ է նախահարձակ լինում` եթե դրան չեն մղում£ Խորամանկությունը, երկդիմի խաղերն ու բանսարկություններն առանձնապես բնորոշ չեն նրան£ Այս նշանին հատուկ է ճակատագրապաշտությունը. չէ՞ որ Վագրն ընդունակ չէ նախապես ամեն ինչ հաշվարկել և գործում է ներքին մղումներով, ու այդ պատճառով այս նշանի տակ ծնվածների արարքները հասկանալը հաճախ շատ դժվար է£ Նա երազող է, հազվադեպ է հետաքրքրվում կենցաղային խնդիրներով, բայց նաև գեղասեր է և չի գոհանում ամեն ինչով£ Նրանից պետք չէ շատ անկեղծություն ու սրտաբանություն սպասել, սակայն տիրապետում է գայթակղելու արվեստին և հեշտորեն կարող է տիրել իրավիճակին£ Տղամարդ¬վագրերին բնորոշ է կամքը, կանանց` վերլուծական միտքը, տրամաբանությունն ու նպատասլացությունը£ Այս նշանի տակ են ծնվել Ալեքսանդր 2¬րդը, Շառլ դը Գոլը, Լյուդվիգ Վան Բեթհովենը, Դուայթ Էյզենհաուերը, Ագաթա Քրիստին, Օսկար Ուայլդը, Մերիլին Մոնրոն, Ադրիանո Չելենտանոն£ Չնայած Վագրն առանձնապես չի սիրում առնչվել ԱՌՆԵՏԻ հետ, այնուամենայնիվ բարեհաջող տարի է խոստանում այդ նշանի տակ ծնվածներին. 2010¬ը նրանց համար կարող է դառնալ լավ նախագծերի իրականացման մեկնարկի և ֆինանսական վիճակի բարվոքման տարի£ Տարվա տիրոջ հարաբերություններն ավելի բարդ են ՑՈՒԼԻ հետ, ուստի զարմանալի չէ, որ Վագրը ձգտելու է հաղթել ու փորձության ենթարկել համառությամբ իր վաղեմի մրցակցին£ Այնպես որ Ցուլի տարում ծնվածներն ստիպված են լինելու կամք և համբերություն դրսևորել, բայց ոչ մի պայմանով չի կարելի հաշտվել պարտության հետ և նահանջել այդ գոտեմարտում£ Աստղագուշակը ԿԱՏՈՒՆԵՐԻՆ հաճելի անակնկալներ է խոստանում, բայց ավելի լավ է` նրանք շատ ուշադրություն հատկացնեն ընտանիքին և խոշոր ծրագրեր ու բիզնես չնախաձեռնեն£ Կատուն կարող է փոքր¬ինչ թեթեևացած շունչ քաշել. չէ՞ որ ինքը Վագրի ցեղակիցն է, և նրանք իրար դեմ դավեր չեն նյութի£ ՎԻՇԱՊՆԵՐԻ համար 2010¬ն ակտիվ աշխատանքի ու մեծ գործեր կատարելու ժամանակ է£ Նրանք կամրապնդեն իրենց դիրքերը բիզնեսում և հասարակության մեջ£ Բայց ահա ՕՁԵՐԸ գուցե նաև հիասթափության առիթներ ունենան, որովհետև Վագրը չի հանդուրժում նրա ճկունությունն ու խորաթափանցությունը£ ՁԻՈՒ տարում ծնվածներին մեծ փոփոխություններ են սպասվում անձնական կյանքում, և հաջողություններ` բիզնեսում£ Այո, Վագրը գնահատում է Ձիու աշխատասիրությունն ու ազնվությունը£ Գալիք տարին շատ չի ուրախացնի ԱՅԾԵՐԻՆ ու ԿԱՊԻԿՆԵՐԻՆ. ճիշտ կլինի, որ նրանք ստվերում մնան և սպասողական դիրքեր գրավեն£ ԱՔԼՈՐՆԵՐԻՆ և ՇՆԵՐԻՆ աստղերը հաջողություններ են կանխատեսում` բոլոր հարաբերություններում, չնայած Աքլորի մեծամտությունը կարող է հանկարծ ափերից հանել Վագրին£ 2010¬ը համեմատաբար խաղաղ է լինելու ԽՈԶԵՐԻ համար, քանի որ տարվա հովանավորը բարեհոգաբար է վերաբերվում այդ կենդանուն£ Եվ, բնականաբար, եկող տարին ամենից ավելի պայծառ ու անմոռանալի է լինելու հատկապես ՎԱԳՐԵՐԻ համար£ Ըստ կենդանակերպերի ամիսների ՋՐՀՈՍՆԵՐԻՆ աստղագուշակը նախազգուշացնում է, որ տարվա առաջին կեսին հնարավոր է ֆինանսական անկայունություն£ Բայց պետք չէ բոլոր ուժերը մսխել` իրավիճակը շտկելու համար. ավելի լավ է` մտահոգվեն սեփական առողջությամբ£ ՁԿՆԵՐՆ իրենց սովորության համաձայն հիմնականում հոսանքի ուղղությամբ են լողում, և այդ հատկությունը գալիք տարի նրանց վերջապես երկար սպասված արդյունքի կհասցնի£ Կարիք չկա, որ նրանք կտրուկ փոփոխությունների ձգտեն և նոր «ջրեր» որոնեն£ ԽՈՅԵՐԻՆ աննկարագրելի հաջողություններ են սպասվում` թե° անձնական կյանքում, թե° գործերում£ Միայն թե նրանք չկորցնեն առողջ բանականությունը, այլապես ամեն ինչ կորած է£ ՑՈՒԼԵՐԻՆ 2010¬ը կուրախացնի, թեև հարկ կլինի կրճատել ծախսերը և խնայող դառնալ£ Նրանց, ինչպես և ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐԻՆ, կարող են տանջել անհիմն կասկածներն ու անվստահությունը£ Երկվորյակներն ավելի հաճախ պետք է ժամանակն անցկացնեն ընտանիքի ու հին ընկերների հետ, որովհետև հոգատարության և ուշադրության կարիք ունեն£ Վագրն առանձնապես բարեհաճ չի ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐԻ հանդեպ, բայց լուրջ տհաճություններ սպասել էլ պետք չէ£ Խեցգետինն ինքն իրեն տրամադրելու է, թե ստիպված է սեփական ուժերով լուծել իր բոլոր խնդիրները£ ԱՌՅՈՒԾԻ հետ Վագրն ընդհանուր լեզու կգտնի, ու չնայած մրցակցության ոգին չի նիրհի, բայց տարվա հովանավորն Առյուծի հետ չի խախտի խաղի կանոնները£ Բնավորությամբ, ոգու ուժով ու խիզախությամբ Առյուծը ոչնչով չի զիջում Վագրին, որն անպայման կգնահատի այդ հատկանիշները£ Թախծոտ և ամեն մանրուք հաշվի առնող ԿՈՒՅՍԵՐՆ, իհարկե, կարող են ափերից հանել եռանդուն Վագրին, սակայն 2010¬ին նա խոչընդոտներ չի ստեղծում Կույսերի նպատակների իրականացման ճանապարհին£ Միանշանակ չէ կանխատեսումը` ԿՇԵՌՔՆԵՐԻ համար. մի կողմից` գործերի հաջողություն, մյուս կողմից` անձնական հարաբերությունների անկայունություն£ Իսկ ԿԱՐԻՃՆԵՐԻ համար գալիք տարին սիրո և ռոմանտիկ նոր ծանոթությունների ժամանակ է, բայց` չնախատեսված ծախսերով հագեցած, ինչը կարող է ֆինանսապես քայքայել Կարիճին£ Վագրի հետ չհակամատելու դեպքում ԱՂԵՂՆԱՎՈՐԸ կարող է թիրախին հարվածել և մեծ գումարի տիրանալ£ ԱՅԾԵՂՋՅՈՒՐԸ, սակայն, ճիշտ կանի` լսի իր ներքին ձայնը և չվստահի բիզնեսի իր գործընկերներին£ Մի խոսքով, 2010¬ն ընդհանուր առմամբ պայծառ, հակասական, ոչ դյուրին է խոստանում լինել£ Այսուհանդերձ, ՎԱԳՐԸ միշտ կօգնի նրանց, ովքեր կպահպանեն ոգին և հույս կդնեն միայն իրենց վրա£