Մտորումներ Ամանորի շեմին


Նոր տարվա գալուստը արտասովոր նշանավորելու ջանադրությունը, կարծես ինքնաբուխ, պոռթկում է ամեն տարեմուտին£ Ամանորը սովորականից ավելի ճոխ, ուրախ ու մաքրակենցաղ դիմավորելու համամարդկային դարձած նախանձախնդրությունը մեզանում երբեմն զարմացնում է արտառոց պճնագեղությամբ£ Միաժամանակ` ներողամիտ ու անչար ընկալվում£ Նախապաշարումներից, իբր, ձերբազատված XXI դարի մարդիկ, այնուամենայնիվ, ընդգծված խնամքով պատրաստվում են հյուրընկալել իրենց հարկի տակ նախնիների երևակայության կերտած Ձմեռ պապին իր Ձյունանուշի հետ£ Որքան խավարամած ու պրոզայիկ է համակեցության առօրյա ընթացքը, հուսահատեցնող, այնքան անդիմադրելի է դառնում լուսավոր ակնկալությունների հեքիաթներով գոտեպնդվելու հոգևոր պահանջը, այս կամ այն կերպ գոհացվելու բուռն ցանկություն հարուցում£ Եվ խրախճանքի աննախադեպ հրավառության է վերածվում ամեն նոր տարվա մուտքը£ Գալիք արշալույսների հանդեպ մշտանորոգ հավատով ու աննահանջ հույսով են առլեցուն արդի հայ մշակույթի գրեթե բոլոր գործիչների հանրագումարող մտորումները 2010¬ի շեմին, սիրառատ բարեմաղթանքներով, մեր ժողովրդի ստեղծագործ հզոր ներուժի խորագիտությունից ամրապնդվող անկոտրում լավատեսությամբ£ Կարեն ԱՂԱՄՅԱՆ Հայաստանի նկարիչների միավորման նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Նկարչի տան վերանորոգման ավարտից հետո ՀՆՄ գործունեությունը կրկին հայտնվեց հանրային ուշադրության կենտրոնում£ Բարեկարգված 3 ցուցասրահներում իրականացան հիսունից ավելի թեմատիկ և անհատական ցուցահանդեսներ£ Հենրիկ Սիրավյանի, Հակոբ Հակոբյանի, Հովհաննես Զարդարյանի, Անատոլի Ավետյանի, Գաստելլո Գասպարյանի, Բաբկեն Քոլոզյանի, Ռուբեն Ադալյանի, Էդուարդ Արծրունյանի, Արևշատ Ավագյանի և միության 700 անդամներից շատերի արվեստին անմիջականորեն հաղորդակցվելով` մեր հայրենակիցներն ու արտերկրից ժամանած հյուրերը իրենց մշակութային հետաքրքրությունների ոլորտում հաստատապես ներգրավեցին տասնամյակների ավանդույթներ ունեցող մեր հոգևոր օջախը ևս£ Տպավորությունների հուշագրքում այցելուների ջերմ ու անկեղծ գրառումները ստեղծագործական ներշնչանքի նոր ակունք դարձան հրապարակային փոխշփումների կարոտ արվեստագետներիս համար£ Բացառություն չկազմեցի նաև ես` կերպարվեստասերներին ներկայանալով վերջին տարիների 100 ստեղծագործություններովս£ Լայն արձագանք ունեցան «Գրաֆիկա և քանդակ», «Գարնանային մեղեդի» հանրապետական ու Արցախի նկարիչների հավաքական ցուցահան դեսները£ Գեղարվեստական լուսանկարչության ու գեղանկարչության ինքնատիպ վարպետ, բանաստեղծ Սամվել Սևադայի 185 աշխատանքների ցուցադրությամբ 2009¬ի «հրապարակային հանդիպումների» տպավորիչ ավարտն ազդարարվեց£ ՀՆՄ վարչության կառուցողական նիստերով, Շորժայի «Նկարիչ» ստեղծագործական տանը անցկացվող ավանդական համաժողովով խելամիտ ուղղորդելով առօրյա արարումը` վերահաստատեցինք մեր ստեղծագործական մեծ ընտանիքի բարձր համարումը` «Կերպարվեստ» պարբերականի (գլխավոր խմբագիր` Վրեժ Առաքելյան) վերաբացված էջերում ջանալով զետեղել դրա հիմնական, արժևորված բովանդակությունը£ Ազգային կերպարվեստի ավանդույթների պահպանման ու զարգացման տեսակետից հուսադրող էր նորահայտ բազում արվեստագետների մուտքը նկարչական համքարություն£ Հիանալի ծրագրեր ու անսպառ եռանդ ունենք մեր և հանրության կյանքը մշակութային նոր լիցքերով առավել կենսունակ դարձնելու գալիք տարում£ Հուսով եմ, որ մեր սերտացող համագործակցությունը «Ավանգարդ» շաբաթաթերթի հետ, ինչի համար երախտապարտ եմ, քանզի պատշաճ լուսաբանությամբ է ամրագրվում մեր աշխատանքի պտուղների իրական քաղցրահամը, նորավյուն շարունակություն կունենա հաջորդ տարում ևս£ Թող դեպի մեզ շտապող 2010-ը լինի կայուն խաղաղության, համազգային նորանոր ձեռքբերումների, հոգևոր-մշակութային վերընթացի աննախադեպ տարի£ Ապրեցնող գույների ողջ սպեկտրի փայլատակմամբ£ Ռուբեն ՆՈՒՐԻՋԱՆՅԱՆ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մեներգիչ Տարեմուտին հատուկ լավատեսական տրամադրությամբ` մաղթում և փափագում եմ, որ մեր ժողովուրդը գալիք տարվանից սկսած իր միակ օպերային թատրոնի ստեղծագործական անհերքելի վերելքի փայլատակումներով գոտեպնդվի նաև£ Համոզված եմ` բարձր արվեստի հիմնավոր վերադարձով անհամեմատ կդյուրանա երկրի սոցիալ-տնտեսական, հասարակական-քաղաքական արժանապատիվ կայունությունը£ Ուզում եմ հավատալ, որ եզակի մշակութային այս կառույցի հիմնադրման հոբելյանակատարութ յան հետաձգումը խթան կդառնա անհուսալի ներկան արմատապես բարելավելու£ Պետությունը լրջորեն կմտահոգվի աշխարհի բեմերով ցիրուցան մեր ֆանտաստիկ ձայների մեկտեղմամբ հայրենի հողում£ Հավասարակշռված ստեղծագործական առօրյայի ռիթմը կապահովի հատուկ հոգատարությամբ, խորագետ պահանջկոտությամբ£ Նկատի առնելով պետական գանձարանի պարունակությունը` միջոցներ չի շռայլի թիթեռի կյանք ունեցող մեկօրյա մշակութային բազմաքանակ միջոցառումների վրա£ Հանդիսատեսի հոգում վերազարթնած հետաքրքրությունը օպերային արվեստի նկատմամբ` այլևս չի քնեցվի «Երկրաշարժ»-ի կամ «Դոն Ժուան»-ի կարգի ապարժեք պրեմիերաներով£ Գեթ «Աիդա»-ն արդի հայ օպերային արվեստում նոր վերելքի նախանշան կդառնա£ Ի վերջո, մեր հայրենիքում ստեղծագործական մթնոլորտը կհագենա հոգին մաքրագործող, միտքն ու մարմինը մարդավայել ապրեցնող ազնիվ ու զուլալ երգ-երաժշտությամբ£ Եվ խառնածին քաոսից ազատագրված մատաղ սերնդի համար իսկապես պայծառ հորիզոններ կբացվեն շուտով£ Երվանդ ՂԱԶԱՆՉՅԱՆ Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Անցնող տարին ինչ-որ առումով կրկին հոբելյանական էր ինձ համար£ Լրացավ թատերաշխատանքիս 60 տարին. Շամիրխանյանի և Ղափլանյանի թեթև ձեռքով` 12 տարեկանում ընդունվեցի Պատանի հանդիսատեսի թատրոն (Սոլոդար, «Խաղաղության աստղը»-Ջոկատավար)£ Տասնյակ դերակատարումներից հետո ուսանեցի Վարդան Աճեմյանի դերասանական, ապա ռեժիսորական արվեստանոցներում£ Հայաստանում և Սփյուռքում դժվար է այսօր գտնել որևէ թատերախումբ, որի հետ ստեղծագործած չլինեմ£ Մի քանի տասնյակ դերակատարումներով և մոտ 150 բեմադրություններով ձևավորված թատերական կենսագրություն ունենալով հանդերձ ինձ իրավունք չեմ վերապահում «իմաստուն» ուղեցույցներ հրամցնել գործընկերներիս, առհասարակ մշակույթի մարդկանց£ Առանց այդ էլ չափից ավելի շատ են խորհուրդ տվողները£ Մի տեսակ` խորհրդատու ազգ ենք դարձել£ Ամենքից լավ գիտենք բացի մեզանից մյուս բոլորի անելիքը` ՀՀ նախագահից սկսած£ Գործ անողներն են, ցավոք, քչացել£ Հեռուստատեսային խայտառակութ յուններով «կերակրելով» ու վիրավորելով մեր ժողովրդին` զգալիորեն նսեմացրել ենք ընդհանուր հոգևոր պահանջարկը£ Ով, ինչ ուզում` անում է, ասում կամ գրում£ Ի վերջո, հասկացող մեկը պիտի՞ սաստի այս ամենաքաոսը£ Ամեն ինչ իրավունք ունի ապրելու, բայց մի պայմանով` գռեհկություն չլինի, անգրագիտություն, անճաշակություն£ Թող սերիալներ էլ լինեն, ամեն տեսակ զվարճություններ, շոուներ, բայց այնպիսի բովանդակությամբ, ճաշակով ու արտահայտչամիջոցներով, որ ես նայելիս ամոթահար չլինեմ, որ երիտասարդությունը դրանցից բարձրարժեք հոգևոր-բարոյական լիցքեր ստանա, լավ մարդ ու քաղաքացի դառնա£ Եթե թատրոնների, առհասարակ մշակույթի նկատմամբ էլ նույն վերաբերմունքը ցուցաբերվի, ինչ սպորտի, շատ շուտով հզոր զարթոնք կունենանք£ Համոզված եմ, որովհետև տաղանդավոր ներուժի պակաս չկա, նյութական ապահովության հիմքերն են երերուն£ Ներկա պայմաններում մեր թատրոնների գործունեությունը հերոսություն եմ համարում£ 30-40 հազար դրամ աշխատավարձով հրաշքներ են գործում մեր դերասանները, նաև` բեմադրիչները, ովքեր իրենց փայլուն մտահղացումները ստիպված են հարմարեցնել հատկացված չնչին միջոցներին` ապավինելով բարերարների աջակցությանը£ Երրորդ տարին է, ինչ դռնեդուռ ընկած գումար ենք մուրում Չուխաջյանի դասական փառահեղ գործը` «Կարինեն» իրականացնելու£ Ովքեր տրտնջում են, թե Կոմեդիայի թատրոնը կորցրել է իր դեմքը, թող գան, փորձեն աղքատիկ ռեսուրսներով շքեղ երաժշտական կատակերգություններ բեմ բարձրացնել£ Շնորհակալ եմ, իհարկե, շենքի բարենորոգման համար, բայց մեր թատերական տնտեսությունը` ձայնալուսային, բեմական տեխնիկան հատկապես, մեղմ ասած, անմխիթար վիճակում են դեռևս£ Այս պարագայում անգամ` խաղացանկի 20 անուն ներկայացումներից (ի դեպ, 14-ը` հրավիրված բեմադրիչներ) վեցը երաժշտական կոմեդիաներ են և տարիներով խաղարկվում են մեծ հաջողությամբ: Շռնդալից նոր ներկայացումներ ստեղծելու համար փողից բացի որևէ բանի պակասություն չունենք£ Երիասարդացած խմբում 40 դերասան ունենք£ Անուններ չեմ տալիս, բոլորն են ինձ սիրելի, բայց ոմանք մշտապես հանդիսատեսի ուշադրության կենտրոնում են արդեն£ Նորացված հրաշալի երգչախումբ ունենք` 20 երգիչ-երգչուհիներից բաղկացած£ Ամենախոցելին բալետայինն է` ընդամենը 10 աղջիկ. տղաներ չկան, ինչպես և օպերայինում… Փառք Աստծո, մարում է անտրեպրիզային ծաղրանմանակումների հանդեպ հրաբխային հետաքրքրությունը£ Մնում է կասեցնել մշակութայինի համարումով տարատեսակ եթերաղբի զանգվածային ցուցադրությունը` լրջորեն սատարելով ազնիվ մշակութային գործունեությունը£ Եվ մենք շուտով հզոր թատրոն էլ կունենանք, ինչպես բոլոր նախորդ դարասկզբներին£ Ես անուղղելի լավատես եմ մնում£ Ժիրայր ԴԱԴԱՍՅԱՆ Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի փոխնախագահ Հայտնի հանգամանքներով պայմանավորված` մեր հանդիսատեսին հանդիպել ենք շաբաթական մեկ անգամ ընդամենը` ցուցադրելով խաղացանկային 11 անուններից 7-ը ԵՊՀԹ բեմում£ Ստեղծագործական 12 հոգանոց խմբի նվիրումով պահպանել ենք իմ («Խաղ», «Չարի ծաղիկներ», «Շերանիկ», «Գիրք ծաղկանց»), Համլետ Չոբանյանի («Մագաղաթ») և Յուրի Կոստանյանի («Դև») բեմադրությունների ժանրային թատերագրավչությունը` բեմական ուշագրավ կյանք պարգևելով տարեվերջյան ստեղծագործական երկունքին` «Արդաղիոն» (ըստ Հայսմավուրքի) միմոդրամային£ Մեր եզակի տեսակի պատշաճ պահպանման նախանձախնդրությամբ, անկախ կենվորի տխուր կարգավիճակից, նոր բեմադրամտահղացումների արդիաշունչ իրականացմանն ենք լծվել միասնաբար£ Ինքս ամբողջացնում եմ Ի. Գերշվինի «Պորգի և Բես» հռչակավոր ստեղծագործության մնջախաղային մեկնաբանությունը, մտմտում XX դարի ֆրանսիական պարարվեստի հայազգի անվանի պարուսույց Մադամ Ռուզանի բեմապատումը, ձևավորում Մնջախաղի թատրոնների Ծաղկաձորյան II միջազգային փառատոնի խաղացանկը (արդեն 4 հայտ եմ ընդունել արտերկրից)£ Լիահույս ենք, որ 2010-ը անհամեմատ բարենպաստ կլինի ստեղծագործական թռիչքների համար£ Ոչ միայն մեր, այլ առհասարակ արդի բոլոր հայ թատերախմբերի արարչական խանդավառությունն առավել շենշող դրսևորումներ կերևակի հուրախություն բարձր արվեստի ծարավ հանրության£ Մենք անուղղելի ռոմանտիկ ենք մնում և հավատում ենք, որ 2010-ին հայաստանցի տնանկների թիվը կտրուկ կնվազի£ Եվ… Մնջախաղի պետական թատրոնը սեփական հարկի տակ շուտով կդիմավորի իր մշտական հանդիսատեսին£ Գունագեղ մեր տեսահորիզոնում արդեն գցված են հիմքերը նոր թատերաշենքի£ Մաղթում ենք, որ 2010-ը արմատական դրական տեղաշարժերի տարի լինի ամբողջ հայության համար£ Ալեքսանդր ՔՈՉԱՐՅԱՆ ԵԹԿԻ փոխռեկտոր, ԵՊՄՀ մշակույթի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, ՀՀ բուհերի վաստակավոր գործիչ Տարեմուտի խոհերս կենտրոնանում են առավելապես ներկայիս մեծագույն չարիքներից մեկի` անգրագիտության վերացման վրա£ Պարզ պատճառով` ամբողջ կյանքս եմ նվիրաբերել մշակութային կրթությանը£ Բուհական ընդունելության քննությունների ընթացքում միջնակարգ դպրոցների սաները, ապշեցնելով գրականության արտառոց չիմացությամբ, տարեցտարի խորացնում են վաղվա օրվա հանդեպ անվստահությունս` հարակից զրկելով զարմանալու ունակությունից£ Չարիքի արմատները, ըստ իս, թաքնված են մեր արդի կրթամշակութային քաղաքականության մեջ, որի ամենացցուն դրսևորումը երկու ազգային ակադեմիական թատրոնների գեղագիտության գլխատմանը հետևած «ստեղծագործական» տխրահռչակ փաստերն են£ Ի վերջո, ո՞վ պիտի պատասխանատու լինի դրանց առօրյայի ամլացման, մեր տաղանդավոր արվեստագետների հարկադիր պարապուրդի, ասենք, «Երկրաշարժ»-ի կամ «Դոն Ժուան»-ի կարգի անարվեստ աշխատանքներով օպերայինի նվիրական բեմը սրբապղծելու համար£ Չի° կարելի կազմալուծել խաղացանկային թատրոնի կառույցը, որի մասին նախանձով երազում են Արևմուտքում£ Հեռուստատեսությամբ մասսայաբար մատուցվողը որևէ կապ չունի արվեստի հետ, «մարմնավաճառություն» է պարզապես, սոսկ փող աշխատելու միջոց£ Հակահերոսն ու հակամշակույթն են դարձել մեր ժամանակների «գլխավոր դիրիժորները»£ Այս պարագայում չի կարելի դժգոհել ներկայիս մշակութային կրթության թերարժեքությունից£ Նախ, այն չի կարող զանգվածային կադր արտադրանք տալ` մշակույթը անհատներն են կերտում£ Ապա, Գուլակյանի խոսքերով` «Եթե մի տեղ շնաձուկ է հայտնվում, հետը անպայման մանր ձկներ է բերում»£ Հավատացնում եմ, որ ամեն տարի 2-3 շնորհաշատ շրջանավարտ ունենում ենք հիմնարար 2 բուհերում էլ£ Նրանց հետագա կայացման ճանապարհը պետք է հարթել պաշտոնապես£ Այսինքն պետության վերաբերմունքն է վճռորոշ դեր խաղում, որակ ու հերթափոխ ապահովում£ Բարեփոխումներ, իհարկե, պետք է լինեն, բայց ոչ ընդհանուր գեղագիտական մակարդակի ցածրացման, տաղանդավոր ու բազմափորձ անհատների կորստյան գնով£ Հուսով եմ, որ գալիք տարին այս առումով բեկումնային կլինի£ Մեր «ազգային ջոջերը» կզբաղվեն ոչ թե «ճարտարախոսությամբ»` ի հայտ բերելով բեմական խոսքի տիրապետության բացառիկ վարպետություն, այլ կոնկրետ ազգաշեն գործերով դուրս կբերեն մեզ համակողմանի անարև փակուղուց£ Մտավորականների առողջ սերուցքն, ի վերջո, կհամախմբվի և ողջ ներուժով հասարակական հոգևոր-բարոյական բարձր արժեքներ կսերմանի, սթափ գիտակցություն` երկրի «գլխավոր ռեժիսորին» խելամիտ ու լայնախոհ ապագայի «բեմադրամտահղացումներ» հուշելով մեր կյանքը «թատերայնացնելիս»£ Եվ գերտերությունները կզգուշանան իրենց կամքը մեզ պարտադրելիս` թե° մշակույթի, թե° ցանկացած այլ ասպարեզներում£ Ուստի, նախևառաջ, խաղաղ արարչագործության կայուն լծակներ եմ մաղթում մեր ժողովրդին£