ՎԱՀԵ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ. ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր


ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԻ ԹՈՂ ԼԻՆԻ Տարեմուտին ես բաժակ եմ բարձրացնում ու մաղթում` արդարություն: Բոլորին, ամենքիս, աշխարհին: Եվ, իսկապես, աշխարհին արդարություն է պետք` ձյան նման սպիտակ ու մաքուր արդարություն: Միայն արդարությամբ հնարավոր կլինի հասնել ճշմարտության, մեր խնդիրների լուծման, ազգային տեսլականների իրագործման: Երբ խաթարվում է արդարությունը` կարծես ամեն ինչ շրջվում ու շուռ է գալիս: 2012 թվականը չափազանց կարևոր տարի է մեր արվեստի ու մշակույթի համար, նշանավոր հոբելյաններ ունենք` հայ տպագրության 500-ամյակ, Սունդուկյանի անվան թատրոնի հիմնադրման 90-ամյակ, Ստեփանակերտի թատրոնի հիմնադրման 80-ամյակ… Ուզում եմ, որ նրանց նկատմամբ վերաբերմունքն էլ արդար ու համաչափ լինի, քանզի ամեն մեկն իր ներկայությամբ հարստացրել է մեր արվեստը, գրականությունը, ազգային պատմությունը: Շնորհավորում եմ առաջին հերթին թատրոնի մարդկանց, նրանց համար ևս արդարություն եմ մաղթում, որպեսզի գոնե գալիք տարում նրանց սոցիալական վիճակը բարելավվի: