37 ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾ


 

Մեր երկրում որոշ օլիգարխներ և պետական պաշտոնյաներ, մամուլն ու ազատ խոսքը ճնշելու նպատակով, 2011 թվականին 37 դատական գործ են հարուցել տվել լրագրող ների և լրատվամիջոցների դեմ` այսպիսով հաստատելով այն իրողությունը, որ նրանց համար այնքան էլ «սրտահաճ» չէ լսել ճշմարտությունը, քննադատվել իրենց վատ աշխատանքի համար: Հայաստանում, իհարկե, ի տարբերություն աշխարհի շատ երկրների, իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս լրագրողներ չեն զոհվում, սակայն դատական գործերն էլ բռնության մի ձև են, որոնցով ոմանք կամենում են վախեցնել լրագրողներին, սնանկացնել լրատվամիջոցներին: «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության կողմից հետազոտված բոլոր փաստերը ցույց են տալիս, որ մեծ մասամբ դատական հայցերը հիմնավորված չեն, որ ներկայացնելով իրենց վիրավորվածության մասին բողոքներ և նյութական-բարոյական հատուցումներ պահանջելով, որոշ փողատերեր պարզապես ցանկանում են ամեն ինչ անել, որպեսզի հայաստանյան մամուլը նմանվի հարևան երկրի մամուլին: