ԱՎԵԼԻ ԼԱՎ ԵՆՔ ԱՊՐՈՒՄ ՈՒ ՉԳԻՏԵ՞ՆՔ


 

Ազգային վիճակագրական ծառայության վերջին հրապարակումներից մեկի համաձայն` այս տարվա հունվար ամսվա տվյալներով միջին ամսական աշխատավարձը մեր հանրապետությունում կազմել է 113 հազար դրամ, կամ` մոտ 291 դոլար: Վիճակագիրները, հին ու նոր տվյալները համեմատելով, բացահայտել են, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ միջին աշխատավարձն աճել է 7,4 տոկոսով:

Հայտնի է նաև, որ նախորդ տարվա համար գնաճի 4,8 տոկոս ցուցանիշ է արձանագրվել, ինչը նշանակում է, որ եկամուտները գերազանցել են գներին: Ճիշտ է, մեր ցանկացած հայրենակից կասկածի տակ կառնի այս թվերը, բայց վիճակագիրները մանրամասնում են ներկայացված տվյալները` նշելով, որ պետական հատվածում աշխատավարձերն աճել են 9,9 տոկոսով` հասնելով 92,7 հազար դրամի, իսկ մասնավոր հատվածում` 4,8 տոկոսով (137 հազար):

Ափսոս միայն, որ գեղեցիկ թվերի հիշատակմամբ կյանքի որակը մեզանում չի բարելավվում: