ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ ԳՊԿ-Ի


Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի դեմ մեծ արշավանք են սկսել ակադեմիական համակարգում և միջազգային գիտական կառույց ներում աշխատող մի շարք անվանի գիտնականներ, ովքեր բացահայտել են բազմաթիվ օրինախախտումներ` դրամաշնորհների հատկացման ասպարեզում: Նրանք հենվում են նաև այն փաստերի վրա, որոնք բացահայտվել են ՀՀ նախագահի Վերահսկողական ծառայության կողմից: Մասնավորաբար հիշատակվում է այն մասին, որ ստուգում ների արդյունքում բացահայտվել է Սամվել Հարությունյանի` գիտության հետ որևէ կապ չունեցող օգնականին 90 միլիոն դրամի բազային ֆինանսավորման հատկացման փաստը: Գիտնականների հավաստմամբ` բացահայտված բազմաթիվ հանցագործություններ թաքցվել են ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի «հորդորներով»…