72 տարի` առանց սննդի և ջրի


 

Հնդկաստանցի ճգնավոր Փրահլադա Ջանին բոլորին հավատացնում է, որ 1940թ-ից, երբ դեռ ընդամենը 11 տարեկան էր, ոչինչ չի կերել և չի խմել: Նա բազմիցս ենթարկվել է բազմակողմանի բժշկական հետազոտությունների` շուրջօրյա վերահսկողության պայմաններում: Այդ ընթացքում նա իսկապես ոչինչ չի կերել, երկշաբաթյա հետազոտության ընթացքում ոչ մի անգամ չի հոգացել բնական պահանջները: Այս բացառիկ երևույթն իհարկե շատերի զարմանքն է առաջացրել, սակայն ոմանք իրավացիորեն տարակուսած են և պարզապես չեն հավատում բժշկական հետազոտության օբյեկտիվությանը: Օրերս անցկացվելիք նոր հետազոտությանը կմասնակցեն նաև արտասահմանյան մասնագետներ: