Օդանավակայան` Քլինթոնների պատվին
ԱՄՆ Արքանզաս նահանգի կենտրոն Լիթլ Ռոքի քաղաքային օդանավակայանն անվանակոչվել է Բիլլ և Հիլարի Քլինթոնների պատվին: Սա յուրահատուկ հարգանքի տուրք է` նախագահի և ընդհանրապես երկրի ամենահեղինակավոր քաղաքական ընտանիքներից մեկին:
Ի դեպ` բնիկ արքանզասցի 65-ամյա Բիլ Քլինթոնը նախքան 1992-ին, ապա և 1996-ին նախագահ ընտրվելը, երկար ժամանակ զբաղեցրել է նահանգապետի պաշտոնը: Իսկ Հիլարին միայն ամուսնությունից հետո է հաստատվել այստեղ: Ամուսնու քաղաքական կարիերայի ավարտից հետո նա սկսեց սեփականը:
- Քլինթոններն, ինչպես և նախկինում, այսօր էլ մեծ դերակատարություն ունեն նահանգի քաղաքական ու տնտեսական կյանքում: Եվ օդանավակայանի անվանակոչումը մեր հարգանքի հավաստիքն է,- գրված է օդանավակայանի ղեկավարության տարածած հաղորդագրության մեջ:
Իսկ Քլինթոն ամուսիններն իրենց երախտագիտությունն են հայտնել:
Հիշեցնենք, որ օդանավակայանը խոշորագույնն է նահանգում և տարեկան սպասարկում է 2,2 միլիոն ուղևորի