XVIII դարի սեքս-խաղալիք


Եթե 3 դար առաջ մարդիկ չեն բարձրաձայնել իրենց սեռական հակումների մասին, դա դեռ չի նշանակում, որ անտարբեր են եղել այդ հաճույքի հանդեպ:

Լեհական Գդանսկ քաղաքում պեղումների ժամանակ հնագետները 18-րդ դարի 2-րդ կեսից պահպանված սեքս-խաղալիք են հայտնաբերել` առնանդամի տեսքով: Հայտնաբերել են այն վայրում, ուր նախկինում զուգարան է եղել (տեղեկացրել է Discovery-ն):

Արհեստական առնանդամից բացի, նույն վայրի մերձակայքում հնագետները նաև ոսկյա զարդերի, կերամիկայի և փայտե թրերի մասնիկներ են հայտնաբերել: Եվ մասնագետները ենթադրում են, որ մի քանի հարյուրամյակ առաջ այդ տեղում սուսերամարտի դպրոց է գործել:

Հետաքրքրական է, որ վերջին շրջանում նմանատիպ` այսպես կոչված «մեծահասակների խաղալիքներ» հաճախ են գտնվում: Օրինակ, հունվար ամսին Գերմանիայում հայտնաբերված արհեստական առնանդամը պատրաստված է եղել մոտավորապես 28 հազար տարի առաջ` նստվածքային լեռնատեսակներից: Սա առայժմ սեռական զվարճանքների ամենահին գտածոն է: