ԱԼԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԴԵՄ


Ինչպես վկայում են մեր իրազեկ աղբյուրները, Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանն արդեն սկսել է ցուցմունք տալ իր վերադասի դեմ: Բնականաբար` դրանք առաջին հերթին ուղղված են ընդդեմ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի, ով, Օհանյանի հայտարարությամբ` կամ տեղյակ է եղել կատարվող հանցագործությունների մասին, կամ նրա հրահանգով է կատարվել ամենը: Մ. Օհանյանը որոշել է, որ ինքը չպետք է քավության նոխազ դառնա, և որոշել է խոսել: Նրանից առայժմ այդ ցուցմունքները վերցնում են, և եթե հարկ լինի` կդրվեն շրջանառության մեջ: Այնպես որ, ոստիկանական համակարգում խոսում են, որ հաջորդ պաշտոնակը Ալիկ Սերգեյիչն է: Մասամբ դա է պատճառը, որ ոստիկանապետը սկսել է ավելի հաճախ երևալ, ավելի շատ խոսել և ավելի ժողովրդավար ներկայանալ: Միաժամանակ, դարձյալ մեր իրազեկ աղբյուրների վկայությամբ, Մարգար Օհանյանն իր ցուցմունքներում հիշատակել է մի շարք այլ բարձրաստիճան ոստիկանների անուններ, ովքեր անմիջական առնչություն են ունեցել իր յուրացումներին: