Ծխող մայրերը հանցագործներ են ծնում


Օրական 20 և ավելի սիգարետ ծխող ապագա մայրերը, պարզվում է, իրենց զավակներին` դեռ չծնված, հանցագործ են դարձնում£ Ամերիկացի մասնագետների հետազոտություներն հիմնավորել են, որ բազմակի օրինախախտ դառնալու հավանականությունն այդպիսի երեխաների դեպքում կազմում է 30 %£ Այսպիսի վիճակագրությունը 1959-1966 թթ. ծնված 4 հազար երեխաների հետազոտման արդյունք է£ Նրանց մայրերին տրված բազմաթիվ հարցերի շարքում եղել է նաև ծխախոտի հետ ունեցած առնչությունները£ 1999-2000 թթ. այդ երեխաները եղել են առնվազն 33 տարեկան£ Եվ նրանց քրեական հակումների ուսումնասիրություններն անհերքելիորեն ապացուցել են, որ նիկոտինն ազդում է պտղի զարգացման վրա£ Նույնքան հաստատուն ապացույցներ, սակայն, չի հաջողվել ստանալ առ այն, որ կանանց ծխելն ուղղակիորեն նպաստում է երեխաների հիմար արարքներին£ Այնուամենայնիվ` այդ կապը տեսանելի է (տեղեկացրել է medi/hforum.ru¬ն)£