ԱՍՏՎԱԾԱՀԱՎԱՏՈՒԹՅՈՒՆՆ` Ի ԾՆԵ


Գիտական ու մտավորական շրջանակներում կատարյալ շփոթմունք է առաջացրել բրիտանական Բրիստոլի համալսարանի հետազոտողների հայտնագործությունը£ Բացահայտվել է, որ ժամանակակից մարդը ծնվում է Աստծո հավատով£ - Մենք պարզել ենք, որ երեխայի մտածողությունը ներառում է ներըմբռնողական (ինտուիտիվ) հավատ` առ գերբնականը,¬ հայտարարել է հետազոտությունների ղեկավար, պրոֆեսոր Բրյուս Հուդը£ Համաշխարհային խոշոր աստվածաբաններն ու փիլիսոփաները դարերի ընթացքում տքնել են ապացուցել կամ հերքել Բարձրյալի գոյությունը£ Սակայն սովորական տրամաբանությունն ի զորու չի եղել` պատասխանելու այդ հարցին, որը ժամանակակից գիտությունն անհամաչափելի է համարում£ Այսուհանդերձ, Բրիստոլի գիտական խմբի նորագույն ուսումնասիրությունները հիմնավորում են, որ առանց Աստծո հավատի` ո°չ բանական արարածները, ո°չ հասարակությունները չէին կարող լույս աշխարհ գալ£