Կենսաթոշակային ճգնաժամն «անկառավարելի»


Կենսաթոշակային վճարումների համար ամերիկյան նահանգներին պակասում է տրիլիոն դոլար£ Ինչպես տեղեկացրել է Associated Press¬ը` այդպիսի եզրակացության հանգել են սոցիալական ծրագրերի հնարավորություններն ուսումնասիրող Կենտրոնի մասնագետները£ Կենտրոնի զեկուցումը վերաբերում է կենսաթոշակային ապահովագրման, թոշակառուների բժշկական ապահովման և նմանատիպ այլ ծրագրերին£ 2007 թ. Նահանգների բյուջեով 2,4 տրիլիոն դոլար էր նախատեսված այդ ամենի համար, իսկ ապագա վճարումները հաշվարկված էր 3,4 տրիլիոն£ Իսկ մարզերի, քաղաքների տեղական իշխանութ յունների հաշվարկները ենթադրել են տալիս, որ այդ գումարը նշանակալիորեն պակասելու է£ - Ակնհայտ է, որ լուրջ խնդիր կա, բայց այն կարող է լուծվել բավական համեստ չափերով,¬ պարզաբանել է «Պյու Կենտրոնի» տնօրեն Սյուզան Յուրենը£¬ Եթե նրանք ոչինչ չանեն, սպասեն, վերջնահաշվում ստիպված կլինեն առնչվել «անկառավարելի» ճգնաժամի հետ£ Նման ճգնաժամի կանխման հնարավոր միջոցներ կարող են լինել սոցիալական ծախսերի նվազումը, հարկերի բարձրացումը և կառավարական ծառայությունների կրճատումը£ «Պյու Կենտրոնի» հետազոտությունը նաև նահանգների վարկանիշերն է ճշտել£ Պարզվել է, որ Ֆլորդիա, Այդահո, Նյու Յորք,Հյուսիսային Կառոլինա և Վիսկոնսին նահանգները 2008 թ. կարող էին լիարժեքորեն ապահովել իրենց կենսաթոշակային համակարգը£ Համեմատաբար բարվոք վիճակում է եղել Իլինոյս նահանգը, որտեղ կենսաթոշակային համակարգն ապահովվել է ընդամենը 54 տոկոսով£