Միայն զինված ճանապարհո՞վ


Աբխազիայի արտգործնախարարությանը լրջորեն անհանգստացրել է Լոնդոնի միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում վրաց նախագահ Միխայիլ Սահակաշվիլու ելույթը£ Պաշտոնական Սուխումին գտնում է, որ Սահակաշվիլին վերահաստատել է վրացական կողմի այն մտադրությունը, թե վրաց¬աբխազական և վրաց¬օսեթական հակամարտության կարգավորման հիմնախնդիրը լուծելի է միայն զինված ճանապարհով£ - Վրաստանի և Աբխազիայի բանակցությունների ընթացքում վրացական կողմը բազմիցս խախտել է կողմերի միջև ստորագրված համաձայնագրերն ու իր ստանձնած պարտավորությունները£ Մեզ համար անսպասելի չէ և այն փաստը, որ Վրաստանի ղեկավարության քաղաքականությունը չի փոխվում և բացառապես ուղղված է հակամարտութ յան ուժային լուծմանը. այդ է վկայում Վրաստանի ակտիվ վերազինման անընդհատ ընթացքը,¬ նշված է Աբխազիայի արտաքին քաղաքականության գերատեսչության` անցյալ շաբաթ տարածած հայտարարության մեջ£ (ՀԼԸ "ծՏՉՏրՑՌ")

Գոհար ԲՈՏՈՅԱՆ