Խոսում են քարե մագաղաթները


ԼԵՐԿ ճանապարհի անհրապույրը անսպասելի գունեղանում է Ամբերդի կիրճին մոտենալիս£ Հեռվում ուրվագծվող հանրահայտ եկեղեցու պատկերի խոշորանալով` բանաստեղծական տրամադրությամբ է համակում£ Հնավայրի հանրաճանաչմանը միտված ՀՀՃԾ II փուլի չորրորդ տեղանքի արտասովոր գրավչությունը պարզորոշ նկատվում է հրվանդանի մատույցներում, բազմալեզու և պատկերազարդ վահանակների շնորհանդեսի պաշտոնական արարողության ողջ ընթացքում` ակամա գամելով ՀՀՃԾ¬ի մեկամյա ողջ ընթացքը լուսաբանողներիս ուշադրությունը կենդանացած էլեգիկ լեգենդի համապատկերի վրա£ Հատկապես նրանց, ովքեր առաջին անգամ են ոտք դրել այստեղ£ Հայկական լեռնաշխարհի երկնամերձ չորրորդ գեղեցկուհու` քառագագաթ Արագածի հարավային լանջին, Արքաշեն (Արխաշան) և Ամբերդ գետերի միացման տեղում 2300 մ բարձրությամբ վեր խոյացող հրվանդանի վրա` դեռևս Լենկթեմուրի օրոք, XIV դարի վերջերին ամայացած միջնադարյան ռազմապաշտպանական երբեմնի անառիկ այս համալիրի քարեղեն ցաքուցրիվ հիշատակները պատկերանում են որպես Հայոց հնօրյա պատմագրքի հեքիաթաշունչ մի ուշագրավ հատորյակ: Հստակ չէ հեթանոսական և քրիստոնեական մշակույթների փոխներթափանցմամբ առանձնակի հետաքրքրություն ներկայացնող խրոխտ ավերակների տեղում Կամսարականների, Պահլավունիների, Բագրատունիների, Զաքարյանների ու Վաչուտյանների տոհմապատումում նշանակալից դեր խաղացած բերդաքաղաքի անվան ստուգաբանությու նը£ Նույնիսկ` գրությունը. Ամբերդ, թե՞ Անբերդ£ Ըստ Ս. Վ. Հարությունյանի, Անի մայրաքաղաքի շուրջ կառուցված 10 հզոր հենակետերից լինելով, այն ստացել է Անիի (Անվո) բերդ անունը£ Ծննդյան տարեթիվն էլ երկակի է արձանագրված պատմահնագիտական ուսումնասիրություններում£ Ըստ Ն. Մ. Տոկարսկու, բերդաքաղաքի ամենաբարձր ու միակ մատչելի մասում տեղադրված, արտաքուստ անմատչելի ամրոց հիշեցնող 1500 մ2 մակերեսով եռահարկ դղյակը և հաստաբեստ պարսպի որոշ հատվածներ կառուցվել են VII դարում, Կամսարականների օրոք£ Առաջին անգամ Հովսեփ Օրբելու ղեկավարությամբ 1936¬ին, ապա 1963¬ից` պարբերաբար կատարված պեղումներով հայտնաբերվել են միջնադարյան Հայաստանի տնտեսական, ռազմական և մշակութային կյանքի մասին իրեղեն որոշակի պատկերացում տվող մետաղե առարկաներ, զենքեր ու զարդեր, խեցեղեն, ապակի, դրամներ և այլն, որոնք X դարի ուրույն վկայագրեր են£ Կա մի հստակ տարեթիվ` պահպանված հայ նշանավոր քաղաքական գործիչ ու գիտնական Գրիգոր Մագիստրոս Պահլավունու, ով նաև Անիի վարդապետն էր, մոտ 1050 թ. գրած մի նամակում. տասներորդ դարասկզբին բերդն ու մերձակա շինությունները պատկանել են Պահլավունի իշխաններին£ Հարցականներ շատ կան յոթդարյա կանգուն ու կիսաքանդ շինությունների, բնության հետ յուրովի սերտաճած ավերակների խորխորատներում թաքնված£ Հայի մշտավեր ճակատագիրն ու շինարար էությունը հավաստող բազում խոսուն ու մունջ, ժլատ վկայություններ նաև£ Անխորտակ կմնար այն, եթե սելջուկների, մոնղոլների, թուրք-թաթարական հրոսակները դարավոր արշավանքների թիրախ չդարձնեին£ Մեզ հասած քարե մասունքներն են ասվածի փայլուն ապացույցը£ Իսկ ժամանակի ընթացքում վերանորոգված Ս. Աստվածածին եկեղեցին (1026 թ.), բաղնիքը, աներևույթ ձեռքով, կարծես, այս ու այն կողմ շաղ տված վիշապաքարերը` քրիստոնեական խաչքարերի յուրատիպ նախորդները, հնագույն ճարտարապետության բարձրարժեք նմուշներ են£ Հրվանդանի վրա ու նրա շուրջ սփռված քարակերտ համալիրի ինքնօրինակ ամբողջացումն է կանգուն մնալու բախտին արժանացած, Վահրամ Պահլավունու կառուցած կենտրոնագմբեթ եկեղեցին£ Խաչ¬թևերի 4 անկյուններում կրկնահարկ ավանդատներ ունեցող առաջիններից` զուսպ ու համաչափ ճարտարապետական լուծումներով պատկառազդու£ Հովհարաձև վեղարով ավարտվող 12 նիստանի թմբուկը հենվում է ավանդատների անկյուններից բարձրացող կամարներին£ Տանիքի տարբեր մասերում, լիցքի մեջ տեղադրվել են կավե թրծված կարասներ, որպեսզի թեթևացվի ծածկի ծանրությունը£ Հիմա այն հազվադեպ է մարդաշատ լինում, ժողովրդական հատուկենտ տոնախմբությունների օրերին միայն£ Բայց մերօրյա «վանդալները» չեն զլացել ժայռակոփ քարերի վրա իրենց պիղծ «արձանագրությունները» «հավերժացնել»… Պատմամշակութային¬բնաշխարհիկ այս արգելոցի համամարդկային նշանակության մեջ այլևս չկասկածողներս տրտմում ենք, որ մեր հայրենակիցներից ոմանք (մեղմ ասած), լինելով ժառանգը այս բացօթյա գանձարանի, իրականում Լենկթեմուրի իրավահաջորդներն են… Ո՞վ գիտե, գուցե մոմ էլ են վառել հազվագյուտ ծաղիկների բուրմունքով օծված հավատո այս տաճարում£ Լիարժեք ուսումնասիրության կարոտ այս գողտրիկ հնավայրը ինքնահատուկ բնաշխարհով է նաև գայթակղում հովեկներին (պատահաբար չէ, որ արքայական սիրելի ամառանոցային հանգստավայրերից է եղել) և զբոսաշրջիկներին£ Բազմերանգ «ալպյան գորգերով», արևելյան կաղնու անտառակներով, անուշահոտ շուշանով ու զանգակածաղկով, կակաչով ու մանուշակով ծփացող մարգագետիններով զարդարուն ողջ տեղանքը կիրճի այսուհետ անհամեմատ մեծ ուշադրության ու խնամքի կարժանանա£ «Հայաստանի հուշարձանների ճանաչման» ծրագրի II փուլում ընդգրկված չորրորդ վայրում` Ամբերդի բերդաքաղաքում և կիրճում, հնգալեզու բացօթյա 7 վահանակների, ինչպես նաև ճանապարհային ուղեցույց¬ցուցանակների տեղադրմամբ, հուսով եմ, ոչ միայն կբարձրանա հայաստանցիներիս ու միջազգային հանրության իրազեկությունը հայկական պատմամշակութային և բնաշխարհիկ հարուստ ժառանգության ևս մեկ անկրկնելի գոհարի, այլև կխթանվեն բարեկարգման ու վերականգնողական աշխատանքները` համարժեքելու ողջ համալիրի երբեմնի շուքը շրջապատող չնաշխարհիկ բնությանը£ Այսպես մտածելու հիմք է տալիս նախաձեռնության հեղինակ հասարակական կազմակերպության կարգախոսը` «Ճանաչեք °և պահպանեք հայկական հուշարձանները»£ Ամենից առաջ£ Ապա` հետևողականությունը երկարաժամկետ այս համատեղ նախագծի շուրջ միավորված պետական ու մասնավոր կառույցների` ՀՀ մշակույթի նախարարության, USAID/CAPS¬ի, Գյումրիում Իտալիայի պատվո հյուպատոսի և, իր որդագրած հանրօգուտ բիզնես¬մշա կույթի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության մարտավարությամբ պայմանավորված, ՎիվաՍել¬ՄՏՍ¬ի` գլխավոր հովանավորի£ Հույսս ամրապնդվում է վերջինիս գլխավոր տնօրենի` համընդհանուր համակրանք վաստակած բարեկիրթ հայորդի Ռալֆ Յիրիկյանի` մշտապես նոր գործերով իմաստավորվող հակիրճ խոսքով. «Մենք` ժամանակակիցներս, պարտավոր ենք պաշտպանել ու պահպանել մեր նախնիներից ժառանգած պատմամշակութային արժեքներն ու բնությունը£ Միայն այս ճանապարհով մենք` այսօրվա հայերս, կարող ենք ապացուցել, որ արժանի ենք կրելու նրանց անունը»£ Վստահ եմ, որ բացառիկ օրինավոր այս գործարարը նկատի ունի նախնյաց ժառանգությունը բազմապատկելու հեռանկարը ևս, քանզի իր ղեկավարած ձեռնարկության հարակից գործունեությամբ հարյուրապատիկ հավաստել է հայրենի մեծ տան շենացմանը իր անսեթևեթ նվիրվածությունը մեր հասարակական, հոգևոր, տնտեսական կեցության գրեթե բոլոր ոլորտներում£ Բայց մի անհատի անձնվիրությունը բավարար չէ անհուսալի, երերուն այս օրերում կայուն հաջողությունների, արմատական դրական տեղաշարժերի հասնելու համար£ Հարկ է, որ նրա հավատամքի շուրջ խմբվածները, ներկայիս բոլոր հայրենակիցները մտածեն ու գործեն Յիրիկյանի օրինակով£ Այդ դեպքում միայն գեղեցիկ գաղափարները նպատակասլաց իրական կերպարանք կստանան` ազնվացնելով ու բարօրելով յուրաքանչյուրիս բովանդակալից գոյատևումը£ Ուրեմն` ավելի քիչ խոսքեր, ավելի լուրջ գործեր` միադաշն համազգային արժանապատվության բարձր գիտակցությամբ անկեղծորեն տոգորված£ Ահա թե ինչ են հուշում Ամբերդի դարավոր քարե մագաղաթները£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ