ԱՐԱՐԵԼ ԿԱՄ ԳՈՂԱՆԱԼ. Բաքուն ընտրել է երկրորդը


Նոյեմբերի սկզբին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կայացած «Ադրբեջանական կարպետներ. Իրևանյան խումբ» գրքի ներկայացման հանդիսավոր արարողության ժամանակ իշխող «Յենի Ադրբեջան» կուսակցության գործադիր քարտուղար Ալի Ահմեդովը հայտարարել է, թե «Ադրբեջանն այսօր ի վիճակի է վերականգնել իր պատմությունը` շնորհիվ իրևանյան և ղարաբաղյան կարպետների, որոնք բացահայտում են հայկական կողմի կեղծիքերը»: Ադրբեջանի իշխող կուսակցության բարձրաստիճան գործիչն իր խոսքերով ևս մեկ անգամ հաստատել է, որ ներկայիս Ադրբեջանի տարածքում գտնվող մշակութային ժառանգության ոչ մի կոթող կապ չունի ադրբեջանցիների (ավելի ճիշտ կլինի ասել` ադրբեջանական թյուրքերի) հետ: Սրանց իշխանական էլիտան, չկարողանալով որևէ կերպ հիմնավորել ադրբեջանական «ազգի» հազարավոր տարիների պատմության «փաստ»-ի մասին իրենց զառանցանքները` չգտնելով որևէ պատմական իրադարձություն կամ միջազգային հանրաճանաչ հավաստի աղբյուր, որևէ պատմական գործչի կամ նշանավոր անձի անուն, հանրությանը ցուցադրում են պարսկական, հայկական կամ կովկասյան կարպետներ` անվանելով ադրբեջանական: Անհասկանալի է մնում, թե ինչպես են ադրբեջանցիներն ապացուցել այդ կարպետների պատկանելությունն իրենց «մշակութային արժեքներին»: Անկասկած, նրանք իրենց են վերագրում տարբեր ժամանակներում թյուրքերի կողմից յուրացված պարսկական և կովկասյան (հայկական, վրացական, դաղստանական) կարպետները: Դրա մասին խոսում են նաև պատմական փաստերը: Այսպես, 1905 թվականի օգոստոսի 18-ից 22-ը տեղի ունեցած հայկական ջարդերի ժամանակ միայն մեկ հայկական ավանից գողացվել էր 1290 գորգ և 688 կարպետ: Ընդհանուր առմամբ, գորգեր և այլ մշակութային արժեքներ յուրացնելուց բացի ադրբեջանցիները յուրացնում են նույնիսկ…. բանաստեղծներին: Ահա այսպես, մեծն պարսից բանաստեղծ Նիզամի Գյանջևին (Նիզամի) ադրբեջանցիների կողմից ներկայացվում է որպես Ադրբեջանի ազգային բանաստեղծ և հանդիսանում է «ադրբեջանական պոեզիայի խորհրդանիշ»: Սակայն, Նիզամիին և Ադրբեջանին կապում է միմիայն այն փաստը, որ մեծն պարսից բանաստեղծը ծնվել և ստեղծագործել է ներկայիս Ադրբեջանի կազմում գտնվող Գյանջա (Գանձակ) քաղաքում, որը միջնադարում գտնվում էր Պարսկաստանի կազմում: Նիզամին ստեղծագործում էր պարսկերեն լեզվով, ոչ մի կապ չուներ թյուրքական էթնոսի հետ: Ինքը` Նիզամին, նշում է, որ իր հայրը` Յուսուֆ իբն Զաքին, ազգությամբ պարսիկ էր, իսկ մայրը` Ռաիսան` քրդուհի: Ինչի՞ հիման վրա են ադրբեջանցիները պարսից բանաստեղծին «մեծն ադրբեջանցի» կնքել, հայտնի չէ: Կասկածից վեր է, որ հարմար առիթի դեպքում ադրբեջանցիները կփորձեն «սեփականաշնորհել» նաև Սայաթ-Նովային, քանի որ վերջինս հայերենից և վրացերենից բացի ստեղծագործում էր նաև թուրքերեն: Այդ ճակատագրին արդեն արժանացել է հայկական ծագում ունեցող «Սարի Գելին» (Հարսնացուն սարերից) ժողովրդական երգը, որը յուրացվել է թուրքերի և ադրբեջանցիների կողմից: Իրենց հատուկ ձևով, ադրբեջանցիք թրքացրել են երգի տեքստը, հայկական բառերը փոխել թուրքական` նման հնչողություն և իմաստով մոտ բառերով, և այդպիսով ստացել հերթական «ազգային մշակութային արժեքը»: Ադրբեջանցիները ոչ միայն բացառում են երգի հայկական ծագումը, այլև նույնիսկ, անպատկառորեն, ամեն քայլափոխի շեշտում են, թե հայերը այն «գողացել են ադրբեջանցիներից»: Սակայն, երգի հայկական ծագումնաբանության մասին վկայում են նույնիսկ որոշ թուրք մասնագետներ: Օրինակ, Գյոքչեն Կարանֆըլի խոսքերով` «Սարի Գելին» երգը առաջացել է հայկական անանուն երգից, որը «ժամանակի ընթացքում դարձել է թուրքական մշակույթի մի մաս»: Երգի հայկական ծագումնաբանության փաստը նաև հաստատել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն, որը հյուրընկալվելով Թուրքական Kanal D հեռուստատեսության «`effaf Oda» (Թափանցիկ սենյակ) հաղորդմանը, համաձայնվել էր հաղորդավարի այն մտքին, որ վերոհիշյալ ստեղծագործությունը հայկական է: Ամեն դեպքում, Ադրբեջանում այդ երգը համարվում է «ազգային արժեք» և, հավանաբար, 2012-ի մայիսին Բաքվում կայանալիք Եվրատեսիլի օրերին Նիզամիի ստեղծագոր ծությունները, հայկական դուդուկի և դոլմայի հետ միասին դառնալու է Ադրբեջանի «այցեքարտը»: Ամեն դեպքում, ինչ էլ անեն ադրբեջանցիները, ինչպես էլ փորձեն մեծարել գոյություն չունեցող իրենց մշակույթը, ինչքան էլ շինծու կերպով բղավեն «հայկական կեղծիքների» մասին, միևնույն է, միջազգային հանրության աչքերում նրանք միշտ էլ քոչվոր կմնան: Անկասկած, Ադրբեջանի «մշակութագողային» քաղաքականությունը դատապարտված է անհաջողության, և պաշտոնական Բաքուն ժամանակ է կորցնում` այդպիսով բաց թողնելով սեփական մշակույթի հիմքերը գոնե հիմա ստեղծելու պատմական հնարավորութ յունը: