ՀԱՄ ՆԱԼԻՆ, ՀԱՄ ՄԵԽԻՆ


Առանց վաստակավոր արտիստի կոչում ունենալու, ՀՀ ժողովրդական արտիստ դարձած Վիեննայի օպերային թատրոնի մեներգչուհի Հասմիկ Պապյանը «Անուշ» ներկայացման մեջ Անուշի դերերգի կատարմամբ վերջերս իր բեմական գործունեության 25-ամյակը նշելուց հետո, հրավիրած ասուլիսում մի շարք «արտառոց» մտքեր արտահայտեց... «գավառացիներիս» եվրոպական դասեր տալով: Բայց ամենաարտառոցն այն էր, որ երգչուհին հիշեցրեց, թե արտասահմանյան օպերային թատրոնները գեղարվեստա կան խորհուրդներ և գեղարվեստական ղեկավարներ չունեն, ամեն ինչ որոշում է տնօրենը... Այսպես նա կարող էր սիրաշահել իր կողքին նստած օպերային թատրոնի տնօրենի պաշտոնակատարին, բայց երգչուհին «մոռացավ» ասել, որ արտասահմանյան օպերային թատրոններում էլ առանց տևական փորձերի չեն երգում այնպիսի դժվարագույն դերերգ, ինչպիսին Աիդան է...