Եղբայրը խոստացել է բացահայտել


Մայքլ Ջեքսոնի ավագ եղբայր Ջերեմին, այո, խոստացել է բացահայտել երգչի մահվան իրական պատճառը: Աշնանն Ամերիկայում և Մեծ Բրիտանիայում լույս է տեսնելու նրա գիրքը` Մայքլ Ջեքսոնի մասին (տեղեկացրել է «Ինտերֆաքս»¬ը): - Մենք չենք ուզում, որ Մայքլի մահը, ինչպես և նրա կյանքը, հավերժական հանելուկ մնա,¬ հայտարարել է Ջերեմին: Մայքլի անձնական կյանքի փաստերը խեղաթյուրելու մեջ նախկինում մեղադրվող 56-ամյա երաժիշտը հավաստիացնում է, որ հասարակությունը հիմա հնարավորութ յուն կունենա իմանալու իր հռչակավոր կրտսեր եղբոր մասին ու նրան այլ կերպ վերաբերվել: - Ես ձեռնարկել եմ այդ գիրքը` հուսալով, որ Մայքլի միլիոնավոր երկրպագուները շատ նորություններ կիմանան իրենց կուռքի մասին, իսկ մյուսները պարզապես իրենց հոգում ցավակցելու տեղ կգտնեն: Հիմա` եղբորս կյանքն ու մահը բոլորի կողմից քննարկվելուց հետո, հասել է մեր հերթը,¬ հավելել է ավագ Ջեքսոնը: Հիշեցնենք, որ Մայքլ Ջեքսոնը վախճանվել է 2009 թ. հունիսի 25¬ին: Լույս սեպտեմբերի 4¬ի գիշերը նրան հուղարկավորել են հոլիվուդյան Foresy Lawn գերեզմանա տան այսպես կոչված «Մեծ դամբարանում»` ոսկյա դագաղով: