ԱՌԱՆՁԻՆ, ԲԱՅՑ ՈՉ ԱՆՋԱՏ


«Բար·ավաճ Հայաստանը» խորհրդարանական ընտրություններին միայնակ է մասնակցելու, եթե, իհարկե, մինչ այդ ներքաղաքական անսպասելի զար·ացումներ չլինեն, և կոալիցիայի հետ համատեղվելու անհրաժեշտություն չառաջանա: Գա·իկ Ծառուկյանի` նախօրեին հնչեցրած հայտարարությունից հետո ԲՀԿ¬ամերձ շրջանակները հավաստիացնում են, թե մինչ այդ կատարված ներքին հաշվարկների արդյունքում իրենք համոզվել են, որ կոալիցիան չլքելով հանդերձ, ԱԺ ընտրություններին միայնակ մասնակցելն ամենահարմար տարբերակը կդառնա` իրենց ուժն ու հեղինակությունը ընդ·ծելու: Միաժամանակ, այդ կերպ հաջորդ կոալիցիայում ավելի կընդ·ծվեր իրենց կտրուկ առավելությունը ՕԵԿ¬ի հանդեպ: Ըստ տեղեկությունների, ԲՀԿ¬ն վերջնականապես որոշել է Նախա·ահի ընտրություններում պաշտպանել Սերժ Սար·սյանի թեկնածությունը: Սակայն այդ մասին չեն շտապում բարձրաձայնել` իրենց այս տեսակետը նախատեսելով ավելի ուշ ներկայացնել: