ՀԱՂԹԱՆԱԿԻ ԲԱՆԱԼԻՆ` ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՆՔՆԱՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ


- Մի առիթով Դուք Ձեզ ալաշկերտցի անվանեցիք: Պարզվեց, որ Ձեր պապերը Արևելահայաստան են գաղթել 19-րդ դարում, այսինքն` ո°չ Դուք, ո°չ Ձեր հայրը, ոչ էլ նույնիսկ պապը Ալաշկերտ չեք տեսել: - Այդուհանդերձ, ես ալաշկերտցի եմ, քանի որ այդտեղ է իմ արմատը: Մեր տոհմի նահապետ Սարգիս մեծ պապս ասկյարների հարձակումներից պաշտպանվելու համար ընտանիքն առել, եկել է Արևելահայաստան, վերաբնակվել Մարտունիում և հիմնել Մոլալու գյուղը: Նրա անունով մեր տոհմը կոչում են Սրքեենց: Պապս և գերդաստանի մյուս տղամարդիկ զինված են եղել և գաղթի ժամանակ պաշտպանել են մարդկանց քրդերի ու թուրքերի ոտնձգություններից, այդ պատճառով էլ նրանց անվանել են քոչ-միլիցա, այսինքն` քոչը հսկող: Մեր ընտանիքը բազմանդամ էր, մի հարկի տակ էին ապրում պապս, տատս, հորեղբայրներս` իրենց ընտանիքներով, հայրս` իր ընտանիքով և հորաքույրս: Ինչպես հայկական ավանդական ընտանիքներում` տան գլուխը Խանաղով պապս էր, նա խիստ էր, կոպիտ, միևնույն ժամանակ շատ բարեսիրտ էր ու ներող: Ես ու պապս շատ կապված էինք, միասին էինք, նա ինձ պատմում էր գաղթի և Հայրենական պատերազմի մասին: Ե°վ Մանգասարը, և° Հայրենական պատերազմում զոհված ընկերներին հիշելիս պապիս աչքերը արցունքոտվում էին: Պապս շատ տխրեց, երբ ստիպված հեռացավ նաև հարազատ Մոլալուից: Խորհրդային իշխանությունները գտան, որ մեր գյուղը անհեռանկարային է և մոլալուցիներին տեղափոխեցին Արարատյան դաշտավայր: Պապս մեծ ցավով բաժանվեց հարազատ վայրերից: Նա չդիմացավ կարոտին ու Էջմիածնի շրջանի Հայկաշեն գյուղում վերաբնակվելուց կարճ ժամանակ անց մահացավ: - Մոլալուն գեղեցի՞կ է: - Մարդը կապվում է այն վայրերին, որտեղ անցկացրել է կյանքի մեծ մասը, ու երբ ստիպված է լինում հեռանալ, թվում է` հարազատ է կորցրել, խլել են իր սրտի մի մասը: Իսկ Մոլալուն իրոք գեղեցիկ էր: Մեր դռանը մի սալաքար կար, պապս ժամերով նստում էր այդ քարին ու նայում հեռուն: Հետո, երբ պապս արդեն չկար, հիշեցի այդ պատկերը` պապս սալաքարին նստած, աչքը` հանդիպակաց սարերին: Մի անգամ, երբ Մոլալու էի գնացել, նստեցի պապիս սալաքարին, ու աչքերիս առաջ մի հրաշալի տեսարան բացվեց. կապույտ Սևանը փռված էր Վարդենիսից մինչև Կամո` բոլորված Գեղամա լեռների շղթայով: Մոլալուում այսօր ոչ ոք չի ապրում, սարատեղի է կողքի գյուղերի բնակիչների համար, սակայն ես վերակառուցել եմ ինչպես մեր, այնպես էլ պապիս տունը: Էլի կան վերակառուցված տներ, ընկերներով որոշել ենք ինչքան ուժներս պատի նորոգենք տները և նվեր տանք մեր մեծերին: Թող գան, ապրեն իրենց տները: Թող իրենց օջախները ավերակ չտեսնեն: Առանց այն էլ մեր գյուղացիները արդեն մի անգամ ապրել են հայրենիք կորցնելու ցավը: Նրանց մեծ մասը մանգասարցիներ են կամ մշեցիներ: Ես Ալաշկերտից գաղթած Սարգիս պապիս յոթերորդ սերունդն եմ, բայց անգիր գիտեմ մեր տան տեղը: Իրար պատմելով, որպես սրբազան ժառանգություն, սերնդեսերունդ փոխանցելով հասցրել են ինձ, ես էլ իմ թոռներին եմ պատմելու, նրանք էլ իրենց ժառանգներին, քանի դեռ մեր հողը գերի է, մեր դուռը` փակ, մեր գերեզմաններն` անտեր: Երբ ռեժիսոր Արտյոմ Մանդալյանը գնում էր Արևմտահայաստան ֆիլմ նկարելու, խնդրեցի, որ գնա մեր գյուղ, գտնի մեր տունը: Ու նա կատարեց խնդրանքս: Ես Խանաղով պապիս խոսք եմ տվել, որ գնալու եմ Մանգաստ, գտնելու եմ մեր տունը, մոմ եմ վառելու նախնիների գերեզմաններին: Որդիներիս էլ հետո եմ տանելու, որ կորցրած հայրենիքի ցավը նրանց էլ փոխանցվի: - Ո՞վ է զբաղվել Ձեր դաստիարակությամբ, ի՞նչ միջավայրում եք մեծացել: Ձեր կարծիքով` մարդու առաքինություններն ու թերությունները ժառանգակա՞ն ծագում ունեն, թե՞ կարևոր տեղ ունեն նաև դաստիարակությունն ու շրջապատը: - Կարծում եմ` ժառանգականության գործոնը չի կարելի անտեսել, սակայն խիստ էական են ընտանիքի ու շրջապատի բարքերը: Իմ ծնողները գյուղի մարդիկ էին, զբաղվում էին հողագործությամբ ու անասնապահությամբ£ Հայրս բնավորությամբ մեղմ էր, համբերող, ներող, արդար, ազնիվ, աշխատասեր£ Մայրս ավելի խիստ էր, անզիջում, համառ£ Հայրս մեզ մատով կպած չկար, փոխարենը մայրս ծեծում էր, երբ չարություն էինք անում£ Ոչ ոք չէր կարող հակառակել մորս, քանի որ նա բռնկուն էր, բայց արդարամիտ էր ու ազնիվ£ Պատերազմի ժամանակ տնից տուն ընկած փող էր հավաքում ճակատի համար£ Ես անհնազանդ, կռվարար երեխա էի, բայց լավ էի սովորում, մաթեմատիկական առարկաներից մեծ հաջողություններ ունեի, օլիմպիադաների էի մասնակցում£ Ցանկանում էի իրավաբան դառնալ, սակայն միավորներս չհերիքեցին, խորհրդային բանակում ծառայությունս ավարտելուց հետո ընդունվեցի Ռոստովի ժողովրդական տնտեսության ինստիտուտ£ ¬ Երբ շարքային զինվոր էիք խորհրդային բանակում, երբևէ գեներալ դառնալու ցանկություն ունեցե՞լ եք, մտածե՞լ եք, որ գեներալական ուսադիրներ եք կրելու£ ¬ Սերժանտական կուրսեր ավարտած 5 հազար կուրսանտներից միայն 178 հոգու դասակ վստահեցին, մեկը ես էի£ Իմ ղեկավարած դասակը միշտ էլ առաջինն է եղել իր ծառայողական արդյունքներով, ես կարողանում էի ճիշտ կազմակերպել ծառայությունը, ճիշտ հարաբերություններ ձևավորել զինվորական կոլեկտիվում£ Դեպի Ազգային բանակ իմ ճանապարհն սկսվեց պատերազմից£ Սահմանային ընդհարումների առաջին օրերից ես իմ ջոկատով միացա մյուս ազատագրական ջոկատներին և մեկնեցի Ղարաբաղ£ Երբ կազմավորվեց Հատուկ գունդ, ինքնապաշտպանական ջոկատները մտան գունդ և ստացան պետական կարգավիճակ£ Ես նշանակվեցի վաշտի հրամանատար, որոշ ժամանակ անց ղեկավարեցի գունդը, մեր գունդը փառահեղ մարտական ուղի անցավ, մասնակցեց բազմաթիվ բախտորոշ ճակատամարտերի ու հաղթանակով անմահացրեց իր անունը£ Դարերի պարտություններից ու կորուստներից հետո մենք առաջին անգամ իսկապես հաղթեցինք, հաղթեցինք ազգովի ու վերադարձրեցինք մեր մեծ կորուստների մի մասը£ Հաղթանակի ճանապարհը բացված է£ Մենք արդեն գիտենք հաղթանակի բանալին, այն է` միաբանություն ու ինքնավստահություն£ ¬ Շատերից եմ լսել, թե մեր զինվորը աշխարհի ամենալավ զինվորն է£ Իրո՞ք մեր զինվորը առանձնահատուկ է£ Ինչո՞վ£ ¬ Այո, առանձնահատուկ է, քաջ, խելացի է, ճարպիկ է, դիմացկուն է, հայրենասեր է£ Մի արտասահմանցի գեներալի ուղեկցում էի դիրքեր£ Ամբողջ ճանապարհին մտազբաղ լսում էր£ Երբ անցնում էինք ձյունապատ, ցրտաշունչ լեռներով, օրորում էր գլուխը£ Հետո ասաց. «Աշխարհում ոչ մի ուրիշ զինվոր չի կարող ծառայել այս պայմաններում ու սահման պահել£ Ասաց` որպեսզի մեր զինվորը ծառայի, կատարի իր պարտքը, պիտի բարեկեցիկ կենսապայմաններում ապրի, ունենա անհատական սանհանգույց, գոլֆի դաշտ… ¬ Իսկ ի՞նչ պայմաններում է ծառայում մեր զինվորը£ ¬ Կխոսեմ միայն վերջին ձեռքբերումների մասին£ Այսօր դիրքերում ծառայող զինվորը իր օրապահիկը ստանում է անհատական փաթեթավորմամբ£ Այսինքն` կարագի, շաքարավազի օրական չափաբաժինը փակ փաթեթավորմամբ հանձնվում է զինվորին£ Ապուրը պահածոյացված է, մնում է վրան ջուր ավելացնել և եռացնել, նույնպես և միսը, բանջարեղենն ու մյուս մթերքները£ Այս դեպքում կորուստներն ու անօրինականությունը բացառվում են£ Ասեմ նաև, որ թերացումների դեմ պայքարում ենք բոլոր միջոցներով£ Անակնկալ ստուգումներ ենք կազմակերպում£ Պատահում է` կեսգիշերին ճանապարհ եմ ընկնում, որ առավոտ կանուխ ստուգեմ որևէ ծայրամասային զորամասի նախաճաշը£ ¬ Թերություններ հայտնաբերվե՞լ են£ Նման դեպքերում ովքե՞ր և ինչպե՞ս են պատժվում£ ¬ Ստուգումների ժամանակ զանազան թերություններ են հայտնաբերվում£ Կախված դրանց բնույթից ու ծավալներից` պատժվում են թիկունքի գծով աշխատակիցը, բժիշկը, ճաշարանի վարիչը, ընդհուպ մինչև զորամասի հրամանատարը£

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ