«Յոթ երգ», յոթն էլ...


Քաղաքական ուժերի քննարկումների օրակարգում հրատապ է մնում ՀՀ նախագահի ընտրությունների թեման: Որքան շատ է խոսվում միասնական թեկնածուով հանդես գալու մասին, այնքան ավելի պարզ է դառնում, որ այդպիսին դժվար թե առաջադրվի: Դա ակնհայտ է: - Մենք կողջունենք միասնական, սկզբունքային այն մոտեցումների, չափորոշիչների ներդրումը, որոնց կհամապատասխանի ընդդիմությունը միավորող անձը,- ասում է ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը: ՕԵԿ-ի խիստ ընտրված չափորոշիչները ձևված են իր իսկ առաջնորդի հագով` տարիքը, կրթությունը, անցած քաղաքական ուղին և փորձը, արտաքին և ներքաղաքական դաշտում ունեցած հեղինակությունը (՞), հասարակության կողմից ընկալման աստիճանը: Որպես իր ազգի ճակատագրով մտահոգ քաղաքացի, Հովհաննես Մարգարյանի համար վերոհիշյալ չափորոշիչներին համապատասխանող միակ թեկնածուն Արթուր Բաղդասարյանն է, ով այն «երանելի» տարիներին (2003-2006) գտնվելով իշխանության և կոալիցիայի շարքերում, իբր «հասցեագրված պայքար էր մղում անօրինակա նության դեմ»: - Եվ գործնականում Արթուր Բաղդասարյանը կարողացավ ցույց տալ, որ նեղ, անձնական, հատվածական շահերը ստորադասում է երկրի, ժողովրդի շահերին… Այդ էր պատճառը, որ ԱԺ ընտրությունների ժամանակ 100 հազար քվե թողնվեց մեզ, իսկ որոշ տեղամասերում անգամ քվեարկությունը կազմում էր 110, 160 տոկոս,- հիշեցնում է ՕԵԿ-ականը: Հովհ. Մարգարյանը փորձում է հավաստիացնել, որ սկզբունքների մեջ «շիտակ», երբևէ ստվերում չգործող ՕԵԿ-ը նախագահի միասնական թեկնածուի առաջադրման հարցում ոչ կշտապի, ոչ էլ ետ կընկնի, այլ ժամանակին (հոկտեմբեր-նոյեմբերին) հրապարակայնորեն կարտահայտի իր դիրքորոշումը և կառաջադրի նրան, ով «կվերացնի ժողովրդի մոտ ձևավորված հուսալքության մթնոլորտը»: Իսկ մինչ այդ քաղաքական տարբեր ուժերի հետ ՕԵԿ-ի հանդիպումները կլինեն շարունակական: Անշուշտ, նպատակը մեկն է` քաղաքական ուժերի խոշորացում և միասնական թեկնածուի առաջադրում, «որովհետև բոլորովին այլ մոտեցում է դրսևորում ընտրողը անձի հանդեպ, ավելին, քան գաղափարի»: Ի դեպ, Հովհ. Մարգարյանի ասելիքն էլ այնքան անձնավորված էր, որ գաղափարի մասին խոսելն ավելորդ է: Դիցուք, նա չի վարանում անգամ խոսքի նետերն ուղղել նախորդ ԱԺ-ին, որը, ըստ նրա, Արթուր Բաղդասարյանի հրաժարականից հետո «վերածվեց ինկուբատորի, որի դատարկ դահլիճներում ընդունվում էին օրենքներ: Չկար ոչ մի պայքար: ԱԺ-ն ոնց որ վերածված լիներ կառավարության NDC-ի»: Գաղտնիք չէ, որ ՕԵԿ-ի համար` իրենց իսկ խոսքով` խիստ կարևոր չափորոշիչ է արտաքին ուժերի գործոնը, ինչն այս անգամ նույնպես իրեն զգացնել կտա: Սակայն հավատարիմ կուսակցականի հնարավոր անտեղյակությունը նրան տարավ ուրիշի մարգերը: - Երբ 3 տարի առաջ նշվում էր կուսակցության 15-ամյակը, ներկա էին 40-ից ավելի երկրների ներկայացուցիչներ, նաև առաջին դեմքեր, ովքեր բարձր գնահատեցին Արթուր Բաղդասարյանի քաղաքական գործունեությունը: Եվ պետք է ասեմ, որ այդ տարիներին էր, որ խորհրդարանի իմիջը բարձրացավ: Արթուր Բաղդասարյանին ճանաչում են թե° մեր երկրում, թե° նրա սահմաններից դուրս: Իհարկե, ճանաչում են, բայց արդյո՞ք այնպես, ինչպես ներկայացնում են նրա մերձավորները: Քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանի` լրագրողների հետ հուլիսի երկրորդ կեսին հանդիպելն իր պատճառն ունի: Դա երկրորդ վեգետացիայի շրջան է, և հարկ կա հանրությանը ծանուցել, որ կանաչապատման աշխատանքները քաղաքում իրականացվել են բացառապես հասցեագրված և ոռոգելի տարածքներում և տվել ակնկալած արդյունք:

Սուսան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ