ԻՆՉՈ՞Ւ Է ԹԱՆԿԱՑԵԼ ՀԱՑԸ


 

Գյումրիից մեզ տեղեկացրեցին, որ այստեղ տեղի է ունեցել հացի գնի թանկացում` 15-20 տոկոսով: Հաց արտադրող գործարարներից մի քանիսի հետ զրույցներից այն տպավորությունը ստացանք, որ լսելով առաջիկայում ալյուրի ծավալների նվազման, ինչպես նաև գազի գնի թանկացման մասին, նրանք արդեն այսօրվանից մշակել են «ռազմավարական» ծրագիր` պահ առաջ ապահովելով իրենց գերշահույթները: Հաց արտադրողներից ոմանք արդարանում էին, որ Գյումրիում, ի տարբերություն մայրաքաղաքի, առանց այն էլ հացը շատ էժան է, անգամ ինքնարժեքից էլ ցածր, և իրենք վերահաշվարկներ են արել ու սահմանել իրական գինը: Կհամաձայնեինք այս վերջին բացատրությանը, եթե չտեղեկանայինք, որ հացի գնի թանկացման հետ միաժամանակ կտրուկ անկում է տեղի ունեցել նրա քաշի մեջ: Այժմ Գյումրիում վաճառվում են 300-350 գրամ հացեր, որոնք թանկ վաճառելով` գործարարները կրկնակի անգամ առաջ են անցնում ինքնարժեքից:

Թե ո՞վ է վերահսկելու հացի շուկան, ո՞վ է բռնելու գյումրեցի արտադրողների ձեռքը` տակավին հայտնի չէ: