Արտադրական լրտեսումներ


Հանրահայտ Բարբի տիկնիկներ արտադրող Mattel ընկերությունը մեղադրվում է արտադրական լրտեսության և առևտրային գաղտնիքներ հափշտակելու համար (տեղեկացրել է AFP¬ն)£ Հայցը Լոս-Անջելեսի դատարան ներկայացրել է Bratz տիկնիկների արտադրող MGA ընկերությունը` հայտարարելով, որ 15 տարի շարունակ իր գլխավոր մրցակիցը արտադրական գաղտնիքներ է կորզել իրենցից£ Տարբեր ցուցահանդեսներում մրցակից¬լրտեսները լուսանկարել են խաղալիքները, ուսումնասիրել դրանց ձևավորումներն ու գնային քաղաքականությունը, առևտրային մարտավարությունը£ Bratz¬ը նաև պնդում է, որ «գաղտնի գործակալները» ծպտյալ այցելել են և այլ ընկերությունների տաղավարներ£ Ինչպես գրել է ABC News¬ը` Mattel¬ը փորձել է տեղեկություններ կորզել և Lego, Sony ու Hasbro ձեռնարկություններից£ Ամբաստանյալը, բնականաբար, հերքել է իրեն առաջադրված բոլոր մեղադրանքները` դրանք անվանելով անհիմն£ MGA¬ն էլ այդ հերքումը որակել է որպես հանրության ուշադրությունը խարդախությունից լկտիաբար շեղելու մեթոդ£ Ամերիկյան այս 2 ընկերությունների դատավեճն ավելի քան երկամյա պատմություն ունի£ 2008 թ. դատարանը պարզել էր, որ Bratz տիկնիկներ ստեղծելու գաղափարը MGA¬ի աշխատակից Քարտեր Բրայանտը հղացել է դեռևս Mattel¬ում աշխատելիս` բնականաբար օգտվելով այդ ընկերության ստեղծագործական ծրագրերից£ MGA¬ն էլ իր հերթին է պնդել, թե օգտագործվել են իրենց գաղափարները£ Ի վերջո, վերջինիս պարտավորեցրել էին Mattel¬ին 20 միլիոն դոլար փոխհատուցում վճարել, թեև նա 2 միլիարդ էր պահանջել£ Սակայն մինչև 2010¬ի հուլիս ամիսը MGA¬ն որևէ գումար չէր վճարել£ Ու փաստորեն չէր սխալվել£ Վերաքննիչ դատարանը բեկանել է 2 տարի առաջ կայացված վճիռը և թույլատրել է չվճարել նշանակված տուգանքը£