10¬ից` 9¬ը


Գերմանիայի բնակիչների 88 տոկոսը կողմ է արտահայտվել տնտեսական նոր կարգի ներդրմանը` ի տարբերություն կապիտալիզմի£ Այս մասին տեղեկացրել է Spiegel հանդեսը` վկայակոչելով Emmnid հասարակական կարծիքի ուսումնասիրման ինստիտուտի անցկացրած սոցհարցումների արդյունքները£ Հարցվածների կարծիքով` կապիտալիզմը չի նպաստում ո°չ սոցիալական արդարության հաստատմանը, ո°չ շրջակա միջավայրի պաշտպանությանը, ո°չ էլ բնական պաշարների հանդեպ հոգատար վերաբերմունքին£ Այսուհանդերձ, գերմանացիները հակված չեն իրենց տնտեսական կարգը փոխել հեղափոխական ճանապարհով£ Հարցումն ապացուցել է, որ տեղի ունեցածի պատասխանատ վությունը ԳԴՀ քաղաքացիները ոչ թե քաղգործիչների և խոշոր բիզնեսի ներկայացուցիչների ուսերին են բարդում, այլ ստանձնում են մեղքի իրենց բաժինը£ 5¬ից 4¬ը հայտարարել է, որ յուրաքանչյուրը պարտավոր է մտածել իր կենսակերպի մասին և հաշվետու լինել ինքն իրեն£ Հարցվածների մեծամասնությունը համոզմունք է հայտնել, որ սոցիալական կապերը, առողջությունն ու շրջակա միջավայրի պահպանումը ավելի մեծ արժեքներ են, քան` ունեցվածքի, հարստության անվերջ բազմապատկումը£ Ընդ որում, այս տեսակետը պաշտպանում են գրեթե բոլոր սոցիալական խմբերի ներկայացուցիչները£ Պարզվում է, որ նույնիսկ շարքային գերմանացիները բավական հեռատես են ու անտարբեր չեն իրենց երկրի տնտեսության զարգացման հարցում£ Նրանց 82 տոկոսի համոզմամբ տնտեսության հետագա տնտեսական աճը միայն կարող է քաղաքական կայունությունը ապահովել£ Սակայն 2/3¬րդը սպասելիք չունի, թե տնտեսական աճն ավտոմատ կերպով կբարձրացնի իրենց կենսակերպը£ Հարցումները երկրի իշխանություններին կարևոր մի իրողություն էլ են հուշել. հատկապես երիտասարդության շրջանում բարձր է հոռետեսությունը£