ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ


Մեդվեդևի «արդարացումը»` Ադրբեջանին զենք վաճառելու կապակցությամբ Մենք Ադրբեջանին զինում ենք, Հայաստանին` վերազինում. բա տարբերությունը չի՞ երևում£ ՀՀ քաղաքական դաշտի կլիման Ըստ օդերևութաբանների` Հայաստանի քաղաքական¬գեոմագնիսական դաշտը կայուն է, օդի հարաբերական խոնավությունը` զրո£ Այսինքն` ներքաղաքական երաշտ է£ Հրդեհների հավանականություն չկա£ Ռուսաստանը` Իրանին «Երկուսը` մեկում» տարբերակը չի ստացվի£ Ավելի լավ է միանամ Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառող երկրներին, բայց ավարտին հասցնեմ Բուշերի ատոմակայանի կառուցումը. գաղտնի հարստացնենք ուրանդ, C-300 հրթիռային համակարգն էլ ձեզ «փեշքաշ»£ Վերդիկտը կկայացնի քավարանի շեֆը Ըստ շրջանառվող լուրերի` Պաշտպանության նախարարի հետ հանդիպումից հետո, Սուրեն Սուրենյանցին բերման են ենթարկել Լ. Տեր¬Պետրոսյանի քավարան, ինչը վերջինիս անձեռնմխելի սեփականությունն է` ՀԱԿ¬ի գրասենյակային նոմենկլատուրայի կնիքով հաստատված£ Լավ չի ապաշխարել. տեղափոխել են քաղաքական «դժոխք»£ Սև կատվի «ծագումնաբանությունը» Ըստ ԱՄՆ¬ի և Թուրքիայի բախտագուշակների, այս երկու երկրների միջև ՍԵՎ կատու անցնելը, Նահանգներում ՍԵՎամորթ նախագահի ընտրությամբ էր պայմանավորված£ Մի «դատիր», որ չդատվես սկզբունքն անտեսված է Ըստ ձևավորված ավանդույթի` երբ ՀԱԿ¬ի ներկայացուցիչներն իշխանությունների հետ գաղտնի հանդիպման հայց են ներկայացնում, ՀԱԿընդդեմ հայցով հանդես է գալիս Լ. Տեր¬Պետրոսյանը£ Երկփեղկված հասարակության թշվառությունը Եթե ՀԱԿ¬ի և ՀՅԴ¬ի աշնանային հանրահավաքները համընկնեն, անհնար կլինի չհիշել շեքսպիրյան երկխոսությունը` ժողովրդի վիճակը նկատի ունենալով. ՀԱՄԼԵՏԻ ՄԱՅՐԸ ¬ Օ¯, Համլետ, սիրտս երկու կես արիր£ ՀԱՄԼԵՏ ¬ Դեն գցիր քեզնից նրա վատ կեսը, Եվ մյուս կեսով մաքուր կյանք վարիր... Դե, արի, ժողովուրդ, լավ ու վատ «կեսերից» գլուխ հանիր£ Օբամա-Էրդողան երկխոսությունից ՕԲԱՄԱ ¬ Ինչ էլ մարսես, Իրանի հետ սիրախաղը չես մարսի£ ԷՐԴՈՂԱՆ ¬ Բայց Թուրքիայի ամբողջ պատմությունը կամ պատերազմ է, կամ սիրախաղ£ Այժմ պատերազմ չկա, ուրեմն սիրախաղը պարտադիր է£ Վկա` Ախթամարի Սուրբ Խաչ եկեղեցում նախատեսված պատարագը£ Ի¯նչ սիրախաղ¬շոու... Հայերին չենք խաբի, բայց աշխարհի աչքերին թոզ կփչենք£ Ոչ թե երդվեն, այլ «քվուր դնեն» ՀՀ նախագահն ընտրվելուց հետո երդվում է, բժիշկները Հիպոկրատի երդումն են տալիս, հիմա էլ ուսուցիչները երդում կերան... Բա բարձրաստիճան իշխանավորները, նրանց հետ սերտաճած օլիգարխները ե՞րբ են երդվելու` թարգել ժողովրդին թալանելու անխիղճ «գործը»£ Բայց վերջիններիս համար երդմնազանց լինելը հեշտ է£ Այ եթե «գողական զակոնով» չգողանալու «քվուր դնեն», մեկ էլ տեսար թասիբի ընկնեն£ Հնացած տեխնիկան` նորագույն թակարդում Ըստ ռուս քաղաքագետների` Ադրբեջանին վաճառելով C-300 հրթիռները, ՌԴ¬ն Հայաստանին անվճար տրամադրում է դրանք ոչնչացնելու ամենանորագույն տեխնիկան և գերժամանակակից տեխնոլոգիաներով անկյուն կանգնեցնում Մեխեիլին£ Այս անգամ համագործակցությունը ստացվեց Հիանալի կլիներ, եթե իշխանությունները համասեռամոլներին տրամադրեին ձրի ուղեգիր` Ստամբուլ, հետ չվերադառնալու պայմանով£ Թուրքիայում հունիսի 27¬ին կայացած հայ¬թուրքական երկնա¬վարդագույն գեյ-շքերթն այդժամ առավել կընդգծեր այդ երկրի բնույթն ու բարոյականությունը£ Երկունքի ցավերին ցուպն էր պակասում Գաղթականի հոգի ունենք, ասում էր «Սարոյան եղբայրներ» ֆիլմի հերոսը, բայց արժե՞ արդյոք, որ այս վիճահարույց թեզը կրկնեն նույնիսկ բարձրաստիճան պաշտոնյա ները£ Գ. Եգանյանն, օրինակ, ասում է. - Մեր ազգին բնորոշ է գաղթականի ցուպը ձեռքին ծնվելը£ Խեղճ ծննդաբերող մայրեր, ցուպն էր միայն պակասում£

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ