ԱՆԿԱՆՈՆ ՏԱՏԱՆՎՈՂ


Հայաստանի տնտեսական աճն իր ընթացքը շարունակում է անկանոն ռիթմով£ Նախորդ ամիս, երբ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց առաջին կիսամյակի ցուցանիշները, պարզ դարձավ, որ երկնիշ թվով արտահայտվելուն շատ մոտ ու արդեն 8,8 տոկոսի հասած գրավիչ թվացող տվյալները սկսել են «հալվել»£ Օրերս հրապարակված նոր թվերն էլ իրենց հերթին հաստատում են, որ շոգ ամռան ազդեցությունը երկրի տնտեսության վրա պահպանվել է նաև հուլիսին, և առաջին 7 ամիսների տվյալներով` տնտեսական աճն ընդամենը 4 տոկոս է կազմում£ Ինչ խոսք, եթե վերհիշենք, թե այս առումով ինչպիսին էր իրավիճակը ճիշտ մեկ տարի առաջ, ապա ճգնաժամային 2009¬ի առաջին 7 ամիսներին 18,5 տոկոսի հասած տնտեսական անկման ֆոնին 4 տոկոսանոց դրական ցուցանիշն ավելի քան լավատեսական կարելի է համարել£ Սակայն հարկ է հաշվի առնել, որ կարևորը ոչ միայն ցանկալի տեղաշարժի փաստացի միտումն է, այլև դրա կայուն ընթացքն ու նման ամփոփումներում պարբերաբար հայտնվող հնարավորինս շոշափելի թվերը£ Կասկածից վեր է, որ ավելի քան կիսով չափ նվազած առաջընթացը մինչև անգամ տարօրինակ կարող է թվալ£ Մինչդեռ, եթե հաշվի ենք առնում, թե հատկապես որ ոլորտներն են նպաստել նման թվերի ձևավորմանը, ապա ամեն ինչ իր տեղն է ընկնում£ Հայրենի վիճակագիրների հավաստմամբ` դեռևս տարեսկզբին որոշակի աճ արձանագրող գյուղատնտեսությունը գյուղատն տեսական ամենաբուռն սեզոնում իսկ ամենավատ իմաստով շարունակում է խոչընդոտել վերականգնման գործընթացը, և նախորդ ամիս հունիսի նկատմամբ այստեղ ևս 23 տոկոսի անկում է արձանագրվել£ Այս առումով բոլոր հիմքերն ստեղծվել են կարծելու, որ մինչև տարեվերջ ոլորտը հազիվ թե ուշքի գա, և ընդհանուր աճի վրա գյուղատնտե սության բացասական ազդեցությունը կշարունակի պահպանվել£ Հավատա՞նք, որ այստեղ արձանագրված անհաջողությունների գլխավոր պատճառը գարնանային անբարենպաստ եղանակներն էին£ Մինչդեռ ոլորտի մոնոպոլացման, կամայական գների, տարբեր գյուղմթերքների արհեստական դեֆիցիտի կամ ավելցուկի վերաբերյալ պնդումները, բնականաբար, հույժ արդիական են մնում£ Նախկին անակնկալներն է շարունակում նաև ոչ պակաս կարևոր մեկ այլ ոլորտ` շինարարությունը£ Այս առումով նույնպես տարին անբարենպաստ կարելի է համարել, ինչպես նախորդ դեպքում` համոզմունք հայտնելով, որ շինարարությունում ևս մինչև տարեվերջ անկումային ցուցանիշները պահպանվելու են... Եվ ի՞նչ եզրահանգման կարելի է գալ, եթե հունիսին, երբ սկսվում է քարը քարին դնելու սեզոնային ալիքը, հանկարծ ու անկում է արձանագրվում£ Ավելին, այն նույն ընթացքով շարունակվում է նաև հուլիսին` արտահայտվելով բավական շոշափելի` ուղիղ 14 տոկոսով£ Եվ եթե մեծ է հավանականությունը, որ հաջորդ տարի նույն գյուղատնտեսության պարագայում վիճակն էապես կշտկվի, ապա նույնքան քիչ հավանական է, որ շինարարության ալիքը գոնե առաջիկա տարիներին վերելք արձանագրի£ Հայաստանում ամառային ամիսներն արդեն ոչ թե կառուցումների, այլ ակտիվ հանգստի շրջան են համարվում, և մարդիկ ոչ այնքան անշարժ գույք են ձեռք բերում կամ ինչ¬որ բան նորոգում, որքան նախընտրում են ամենատարբեր հանգստավայրերում իրենց խնայողությունները ծախսել£ Դրա արդյունքում ամառային ամիսներին բնակչության պակասելը, այսինքն` զանազան ծառայություններից օգտվողների թվի կտրուկ նվազումն անգամ ԱՎԾ ամփոփումներում է անկման տեսքով արտահայտվում£ Սա թերևս այդ ամփոփումների ամենաօրինաչափ և ոչ այնքան մտահոգիչ ցուցանիշն է£ Թեև մյուս կողմից էլ, եթե հանգստավայրերում ծախսվող կլորիկ գումարների գոնե կեսից ավելին մեր հանրապետությունում տնօրինվեին, ապա նույն ծառայությունների առումով ոչ թե անկում, այլ զգալի աճ հնարավոր կլիներ արձանագրել£ Իսկ ընդհանուր առմամբ կարելի է եզրակացնել, թե տնտեսական աճի վերաբերյալ տվյալներն աստիճանաբար ավելի հետաքրքիր են դառնում, քանզի նշված տոկոսները նախ վկայում են, որ տնտեսական կյանքը բոլորովին էլ լճացած չէ£ Բացի այդ` բավական դժվար է դառնում կռահելը, թե աճի ի՞նչ ցուցանիշով մեր հանրապետությունը կեզրափակի հետճգնաժամային առաջին տարին£