Բաց է մնում Աստծո դուռը 

ԿԱՐԾԻՔ

Հայոց եղեռնի 100-րդ տարելիցին կարծում էի` կտեսնենք Թուրքիայից ժամանած հայտնի անհատների, պետական, քաղաքական և հասարակական կազմակերպություն ների ներկայացուցիչների, ովքեր վերջապես կփորձեին առերեսվել պատմությանը, կփորձեին թեկուզ անբառ ապաշխարել` օսմանցի իրենց հայրերի վայրագությունների համար:

Այդպես չեղավ, սակայն, և հայ-թուրքական հարաբերություններն է´լ ավելի սառեցին` տեղ տալով ատելությանն ու թշնամանքին: Ում մեղքով, չգիտեմ, բայց հիմնավոր փաստերը հաստատում են` մեր. միայն ու միայն մեր մեղքով...

Թուրքերը 600 տարի ապրել են հայերի հետ: Չեն էլ ուրանում, որ հայերից են առևտուր անելու հմտությունը ձեռք բերել, արհեստների տիրապետել, կենցաղային հարցերում շատ ու շատ բան սովորել, նավավարության մեջ կոփվել: Չեն ուրանում, որ իրենց երեխաները հայ մանկավարժների մոտ են ուզում ուսում առնել, հայ բժիշկների օգնությամբ են բուժվել, և այլն, և այլն...

Հարց է առաջ գալիս, ինչո՞ւ հենց 1915-ը ճակատագրական դարձավ Արևմտյան Հայաստանի երկու միլիոնից ավելի հայության համար: Միգուցե դարն էր սկսվել խելակորույս աշխարհի օրենքներով` կոտորել, ոչնչացնել, տիրել...

1813 թվական. Լեռնային Ղարաբաղի պետությունը Գյուլիստանի պայմանագրով մտավ Ռուսաստանի կայսրության մեջ:

1928 թվական. Արևելյան Հայաստանը մաքրվեց թուրքերից ու պարսիկներից` մնալով Ռուսաստանի հպատակության տակ:

Մայր Հայաստանը բաժանվեց երեք մասի, որի երկու մասերի հայությունը, ռուսական բանակի շարքերում կովկասյան բոլոր ռազմաճակատներում քաջաբար կռվել են թուրքերի դեմ` տալով յոթ գեներալներ, հարյուրավոր սպաներ, կռվող մեծ ուժ և կամավորական տասնյակ ջոկատներ: Գուցե հենց դա էլ դարձավ Օսմանյան կայսրության և երիտթուրքերի կառավարության կողմից Արևմտյան Հայաստանի հայության ոչնչացման պատճառ:

Օսմանյան Թուրքիայում հայերի վիճակն է´լ ավելի վատացավ 1878 թ. Բեռլինյան վեհաժողովից հետո, երբ սկսեցին խոսել «Հայկական հարցի» մասին: Չգիտես ինչո՞ւ և ինչ իրավունքով վեհաժողովին մասնակցել են ոչ թե Արևմտյան Հայաստանի անվանի մարդկանցից բաղկացած պատվիրակությունը, այլ իրավազուրկ Արևելյան Հայաստանի ներկայացուցիչներ:

Չխոսել Արևմտյան Հայաստանի հայության ոչնչացմանը մասնակից, մեղքի մեծ բաժինը կրող հրեա և գերմանացի երկու պատվիրակների մասին (ովքեր մնալով ստվերում, 25 տարի անընդհատ` մինչև 1915 թ., իրենց քայքայիչ գործունեությունն են կատարել), նշանակում է չունենալ լիարժեք պատկերացում: Սակայն այդ փաստն առ այսօր, մոռացության է տրված…

Թուրքիայում բնակալած հրեական համայնքի անդամների մի մասը ան-վանափոխվելով դարձել են թուրք պաշտոնյաներ և գերմանացիների հետ միասին ֆինանսական մեծ օգնություն են ցույց տվել ինչպես Օսմանյան կայսրությանը, այնպես էլ Երիտթուրքերի կառավարությանը. նպատակը մեկն էր` հայերին դուրս մղել Թուրքիայից...

1917 թ. դեկտեմբերի 22-ին ԱՄՆ նախագահը հատուկ հանձնարարական է տալիս իր կառավարությանը.

- Մենք պետք է ապահովենք հայերի ինքնավարությունը, թույլ տանք Փոքր Ասիայում վերամիավորվել այն միակ ազգին, որն ընդունակ է կանխելու թուրքերի տնտեսական մոնոպոլիզացիան գերմանացիների կողմից…

Չնայած ուշացած, նաև անգնդակ կրակոց լինելուն, այնուամենայնիվ, ապացուցվում է Արևմտյան Հայաստանի հզոր լինելը:

Այսպիսի ուժ և հնարավորություն ունեցող հայության «գլխամասը» կարող էր սատար կանգնել իր ժողովրդին, հսկողության տակ առնել գերմանացիների և հրեաների վտանգավոր գործունեություններն` ընդդեմ հայության:

Բազմաթիվ օրինակներից մեկը.

Գերմանացիներն ամբողջ Թուրքիայով մեկ գործածության մեջ են մտցրել թուրքերին թևավորող այսպիսի հայտարարություն. «Քրիստոնյա Գերմանիան պետք է թույլ տա թուրքերին, որ հայերի կոտորածներն ընթանան իրենց բնական հունով»: Լկտիություն, ուրիշ ոչինչ... Գերմանացիների կողմից նմանատիպ հայտարարություններն ու նույնիսկ պահանջները հայերի կողմից հակահարված չեն ստացել...

Գերմանացիներն ու հրեաները իրագործելով իրենց ազգասպան ծրագրերը` հետագայում չստացան թուրք ազգաբնակչությունից այն, ինչը կարող էր տալ աշխատասեր և ստեղծարար հայությունը: Թուրքիան այդպես էլ մնաց իր թուր ու թվանքով, իր վայրագ բնավորությամբ:

Արևմտյան Հայաստանի հայությունը, մանավանդ առաջադեմ մտավորականները, երբեք չեն հավատացել, որ թուրքերի կողմից կարող է նման զանգվածային բնաջնջում իրագործվել: Աքսոր ուղարկված հայ մտավորականության վերջին խումբը, մինչ կոտորվելը, բարձրաձայն գոչել է` «Մենք մեր իրավունքը կպահանջենք»: Ի՞նչ իրավունքի մասին է խոսքը, երբ արդեն արնաքամ էր երեք միլիոնանոց քաղաքակիրթ ժողովուրդը…

Որո՞նք են մեր բացթողումները.

1915 թ. մայիսի 24-ին, Անգլիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի կառավարությունների կողմից հրապարակվել է Հայոց Ցեղասպանությունը դատապարտող առաջին միջազգային փաստաթուղթը:

1919 թ. հունվարից մինչև հուլիսի 6-ը Թուրքիայում տեղի է ունեցել 1915 թ. հայկական կոտորածների կազմակերպիչների` Հայոց եղեռնի գլխավոր մեղադրյալներ Թալեաթի և Էնվերի, նախկին վարչապետ Հալիմի, նախարար Ջեմալի և մյուս ոճրագործների դատավարությունը: Վճիռը եղել է. դատապարտել մահվան:

Դատապարտելով 1915 թ. Հայոց եղեռնի կազմակերպիչներին` թուրք ժողովուրդը մեղքաթափ եղավ աշխարհի առաջ, բայց ոչ` հայ ժողովրդի...

1973 թ. ՄԱԿ-ը Թուրքիայում հայերի ջարդը որակել է` «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»:

Չգիտես ինչո՞ւ, ՄԱԿ-ն այդ ձևակերպումը կրկնել է նաև 1986 թ.:

1994 թ. Ռուսաստանի պետդուման ընդունել է հայ ժողովրդի ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն: Մեկ տարի հետո այն կրկնվել է` մոռանալով, որ 1915 թ. Ռուսաստանի կառավարությունը արդեն դատապարտել է...

1998 թ. Բելգիայի սենատը դիմել է Թուրքիային` ճանաչելու Հայոց ցեղասպանությունը:

2000 թ. Իտալիայի խորհրդարանն է հորդորել Թուրքիային` ճանաչելու սեփական ոճիրը:

Նույն միտքը, նույն պահանջը` մյուս երկրների կողմից...

Վերջին երկու տարիներին Ապրիլի 24-ին հայերս անհամբեր սպասել ենք ԱՄՆ-ի նախագահի շուրթերից լսելու «ցեղասպանություն» բառը: Չլսեցի´նք: Նրա այդպիսի պահվածքը անտեղյակությա՞ն արդյունք է, թե՞ թուրքական կողմին կուրորեն պաշտպանելու փորձ: Կասեի` և´ մեկը, և´ մյուսը...

Ի՞նչ է նշանակում այս բոլորը: Եթե Թուրքիան 1919 թ. վեց ամիս տևած դատական պրոցեսում լսել է, ապացուցել և դատապարտել 1915 թ. ցեղասպանությունը, կարիք կա՞, որ նորից մի որևէ երկիր, կամ ղեկավար նույնը պահանջի և հորդորի Թուրքիայում ճանաչելու հայերի ցեղասպանությունը...

1919 թ. եզակի դատավարությունը, երբ տուժող կողմը գրեթե չկար, ընդունել է այդպիսի արժանի դատավճիռ, մեր կողմից այն պետք է օգտագործվեր որպես կարևորագույն փաստ ու փաստաթուղթ, և որը չէր կարող անհետանալ թուրքական արխիվներից:

Թուրքիայի կողմից, որպես դիվանագիտական խորամանկ քայլ, այդ դատավարությունը մղվել է հեռուն գնացող անհայտություն, իսկ թե ինչո՞ւ ենք մենք այն մոռացության մատնել` անհասկանալի է: Դա է պատճառը, որ այսօր էլ Հայաստանի ղեկավարությունը, զարմանալիորեն, Թուրքիայից հատուցման փոխարեն պահանջում է ճանաչել և ընդունել Հայոց ցեղասպանությունը:

Ի հանգստություն մեր նահատակների հոգիների` լավ կլիներ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի վեհ խոյացող բազալտե սյուներից մեկի վրա, թուրքերեն, հայերեն և անգլերեն լեզուներով փորագրվեր վերոհիշյալ դատավարության դատավճռի տեքստը:

Հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը վերաբերող պայմանագրեր շատ են եղել, բայց Թուրքիայի կողմից խափանվել են: Դրա գլխավոր պատճառը վախն է, որ Հայաստանն արդարացիորեն հատուցման պահանջ կներկայացնի:

Հայաստանի ղեկավարության վերջին հռչակագրից հետո փակվեցին բոլոր դռները, բացի մեկից: Այդ մեկն Աստծո դուռն է` հուսալի և հաստատուն:

Մարտուն ՍԱՀԱԿՅԱՆ

շինարար, ճարտարագետ, գյուտարար