Լեսբուհիներն, իհարկե, տեղ չունեն


Տոմսկցի քառասունամյա Սաիդա Աբանեևային գործատուն հեռացրել է աշխատանքից` այսպես կոչված ոչ ավանդական սեռական կողմնորոշման համար£ Լեսբուհին դատարան է դիմել իր հանդեպ կատարվածը որակելով որպես սեռական փոքրամասնությունների դեմ խտրականություն ու ճնշում£ 6-ամսյա դատաքննությունից հետո դատարանը բավարարել է կնոջ պահանջը և վճռել` նրան վճարել 31 հազար ռուբլի (մոտ 403 հազար դրամ)£ Բարկացած ղեկավարությունը որոշել է վրեժխնդիր լինել և դատարանի նշած գումարը նախկին աշխատակցուհուն վճարել է 5 կոպեկանոց մանրադրամով£ Սաիդային 2 մեծ պարկ մետաղադրամ են տվել, որը բեռնակիրները մեծ դժվարությամբ քարշ են տվել նրա տուն£ Կինը, սակայն, չի ընդունել պարկերը£ Ընկերության տնօրենը ստիպված է եղել գումարը փոխանցել նրա հաշվեհամարին£