Տատիկը կծել է շանը


Խորհրդային տարիներին ապագա լրագրողներին բացատրելով, թե ինչ է սենսացիան, մի օրինակ էին բերում. սովորական երևույթ է, երբ շունը կծում է մարդուն, իսկ երբ մարդն է կծում շանը` դա արդեն սենսացիա է:

Ուրեմն` խորհրդային տրամաբանությամբ իսկական սենսացիա է տեղի ունեցել Մեծ Բրիտանիայում. 80 տարեկան տատիկը մի լավ կծել է գերմանական գամփռին` պաշտպանելով իր յորքշիրական տետիերին (որսաշուն): Կծել է իր դնովի ծնոտով:

Զբոսանքի ժամանակ վիզկապը պոկած գամփռը հարձակվել ու բռնել է թոշակառու Ջուն Հաթոնի սիրելի շան կոկորդը: Ինչպես գրել է DΖily MΖil-ը, կինն ամբողջ ուժով փորձել է փրկել իր Միլլի շանը և արհեստական ատամները խրել է գամփռի մարմնի մեջ: Դժբախտաբար կնոջ ջանքերը զուր են անցել. խոշոր գամփռը խեղդել է տերերին` նրա տիրուհու բերանում մի փունջ բուրդ թողնելով (տեղեկացրել է vesti.ru-ն):