ԱՐԱԲԱԿԱՆ ԱՍՈՒՅԹՆԵՐ


# Մի կեր այն, ինչն ինքդ չէիր հնձի, դուրս մի տուր բառեր, որոնք քեզ էլ նողկալի են: # Ինչ էլ որ տա քեռիդ` վերցրու: # Մարդու խոսքը նրա խելքի չափանիշն է: # Երկու հոգու ներկայությամբ մորուքդ մի խուզիր. մեկը կասի` «երկար է», մյուսը թե` «կարճ է»: # Համբերությունը լավ է, եթե ողջ կյանքում չես համբերելու: # Լավ է մաքուր օդ շնչել, քան դեղ խմել: # Ուրիշներին ետ մի պահիր նրանից, ինչին ինքդ ես ձգտում: # Լռությունը տգետի վահանն է: # Ով փորձել է, նա գիտե: # Մի առվակը ծով չի պղտորի: # Ուղտը ոսկի է կրում, բայց փուշ է ուտում: # Մահը գավաթ է, որը ոչ մեկին չի շրջանցում: # Բժշկին դիմիր մինչ հիվանդանալդ: # Վատ մտքերը ժլատությունից են: # Սաստիկ վախը վերացնում է ցավը: # Մոտ հարևանը հեռու եղբորից լավ է: # Մարդու անվտանգությունը նրա լեզվի քաղցրության մեջ է: # Քչակերությունը շատ հիվանդություններ է վանում: # Ոչ մի անոթ իր ծավալից ավելի չի ընդունում, բացի գիտելիքների անոթից. այն մշտապես ընդլայնվում է: # Մահից հետո չեն հանդիմանում: # Դատարկ ջրհորը ցողով չի լցվի: # Պետք է ենթարկվես նրան, ում ուզում ես ծառայել: # Լռությունը համաձայնության եղբայրն է: # Իշխանության թուրը երկար է: # Հապաղիր` խոստանալիս, շտապիր` կատարելիս: # Լուռ զղջալն ավելի լավ է, քան ասված բառերով զղջալը: # Բուին հետապնդես` փլատակներում կկորչես: # Ավելի լավ է 1000 թշնամի ունենաս տնիցդ դուրս, քան 1¬ը` տանդ մեջ: