Մեկ է` Բեռլուսկոնին սիրում է «էդ գործը»


Որքան ուզում են չարախոսեն, կարգի հրավիրելու փորձեր անեն, դատ ու դատաստան սարքեն... միևնույն է` Իտալիո վարչապետը սեքսից ձեռք քաշողը չի˜: Օրերս նա հերթական «բանգա¬բանգա» խրախճանքն է կազմակերպել` չնայած իր երկրի տրիլիոնանոց պարտքերին: Կարելի է ասել` արդեն աշխարհով մեկ պախարակված Բեռլուսկոնիի անձնական կյանքից նոր մանրամասները տարածվեցին ճիշտ այն պահին, երբ մի քանի ժամ հետո նա Իտալիայի խորհրդարանականների առջև ելույթ պետք է ունենար` երկրում ստեղծված տնտեսական դժվարությունների առնչությամբ: Լրատվամիջոցները հերթական ահազանգն էին հնչեցրել, որ 74-ամյա քաղգործիչը շարունակում է զվարճանալ: Իսկ նրա զվարճանքների բնույթն ու ծախսերը գրեթե բոլորն են պատկերացնում: Ականատեսների վկայությամբ` իր շքեղ ամառանոցում Սիլվիո Բեռլուսկոնին ճաշելու է հրավիրել թեթև վարքի տեր տասնյակ աղջիկների: Բնականաբար` պետական միջոցների հաշվին, այլապես նրան չէին հանդիմանի, որ խրախճանքներ է կազմակերպում երկրի ֆինանսական ճգնաժամի ընթացքում: Այս պահին Իտալիայի պարտքը կազմում է 1,1 տրիլիոն եվրո, իսկ այնտեղ ստեղծված իրավիճակը համեմատվում է Հունաստանի ճգնաժամի հետ: Բացի այդ, Միլանում դեռ շարունակվում է դատավարությունն ընդդեմ Բեռլուսկոնիի, ում մեղադրում են անչափահաս ներգաղթյալների սեռական ծառայություններից օգտվելու մեջ: Մասնավորապես` Մարոկկոյից եկած, նախկինում ստրիպտիզ¬պարուհի Քարիմա Էլ Մահրուգի, ով հայտնի է Ռուբի անունով: