ԻՆՉ ՈՒԶԻ ԿԱՆԻ՞


Որքան էլ անհավատալի լինի, բայց ժամկետանց մանկական կերեր վաճառելու փաստը հայտնի օլիգարխ Ս. Ալեքսանյանին պատկանող «Երևան Սիթի» սուպերմար կետների ցանցում ստուգումներ սկսելու առիթ է դարձել: Տարօրինակ է սակայն, որ այստեղ վաճառվող ապրանքատեսականու որակն ու ժամկետները ստուգելու համար ընդամենը 5-6 օր է հատկացվել, ու դժվար է հավատալը, թե ինչպե՞ս են այդ լուրջ առաքելությամբ խանութներում հայտնված վերահսկիչները ճշգրտելու հազարներով հաշվվող տեսականու «ազնիվ ծագումն» ու «երկարակեցության գաղտնիքը»: Այսուհանդերձ, վերահսկիչների անիմաստ թվացող գործունեությունն արհամարհելով` Ս. Ալեքսանյանն անմիջապես բարձրացրել է շաքարավազի գինը: Նա, ինչպես միշտ, պատճառաբանել է, թե դառը գնով ձեռք բերվող քաղցր սննդատեսակը միջազգային շուկաներում է թանկացել: Այս գործարարի շրջապատի հավաստմամբ` ևս մի քաղցր ուտելիքի` ձմերուկի գնի փոքր¬ինչ ավելի վաղ արձանագրված գնաճը դարձյալ պայմանավորված է Լֆիկ Սամոյի նոր բիզնես-ձեռնարկով: Ամիսներ առաջ նա ձմերուկի դաշտեր ունեցող հողագործներին կանխավճար է տվել` տարվա այս հատվածում ամբողջ բերքն իրեն հանձնելու պայմանով ու հիմա մենաշնորհասեր օլիգարխը գին է թելադրում նաև այս շուկայում: