3 տարում` 1 միլիոն պաշտոնյայի բացահայտում


Թիվն, իհարկե, սարսափելի է. վերջին 3 տարիների ընթացքում Չինաստանում ավելի քան 1 միլիոն պետական պաշտոնյաների նկատմամբ հետաքննություն է կատարվել` կոռուպցիայի մեղադրանքով: Թիվը սարսափելի է, բայց հուսադրող է այն, որ արատն այդ բացահայտվում և բարձրաձայնվում է` ի լուր ամենքի և որպես նախազգուշացում` դեռևս չբռնված գող-կաշառակերների:

Բի-բի-սի-ի թղթակցի համոզմամբ` այս տեղեկատվության հրապարակումը պետք է որ բարձրացնի հակակոռուպցիոն նոր քաղաքականության արդյունավետությունը:

Կոմկուսի կենտրոնական կոմիտեի կարգապահական տեսչությունը համագումարին նաև տեղեկացրել է, որ ևս 400, այսպես կոչված, փախչող կոռուպցիոններ այս տարի բռնվել են` երկրի սահմաններից դուրս:

Ի դեպ, այս օրերին Չինաստանում ընթանում է Կոմկուսի փակ համագումարը: Որոշ վերլուծաբաններ ենթադրում են, որ 4-օրյա այդ համագումարում կընդունվեն այնպիսի որոշումներ, որոնք կուժեղացնեն Սի Ցզինպինի իշխանությունն ու լիազորությունները: