Ինքնակոչ փուչիկալրագրողի անհավանական մշակութարկածները


Մոսկվաներից Երևանում «հարկադիր վայրէջք» կատարած միջին տարիքի այս կինը, նախ, վախվորած ու տատամսոտ ոտք դրեց մայրաքաղաքային թատերական առօրյա£ Հիշելով, որ թատերագիտական կրթություն (՞) ունի, և որ հայրը Պավլոս Բորոյանն է եղել` Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի հիմնադիր կազմի նվիրյալներից, հաղթադրոշ սարքեց` «Պավլոսի աղջիկ» ինքնագրով ու, անվեհեր առաջ պարզած, դանդաղաքայլ «գրոհեց» բոլոր թատրոնների վրա` գեղարվեստական ղեկավարներից սկսած մինչև հսկիչները£ Եվ` հակառակը£ «Հրեշտակային անօգնականությամբ» և «կարկառուն մտավոր ու մասնագիտական անփոխարինելի հզոր ներուժի պատրաստակամությամբ» զրահավորված` համառ ու աննահանջ փորձեց կարճ ժամանակում աներևակայելի ուշադրություն նվաճել£ Մեկ¬երկուսին «մեծահոգաբար», որպես սուրբ մասունք, ընծայեց կյանքի վերջին տարիները հարազատ թատրոնում ապրած ու ընտանեկան խնամքի կարոտ` թատրոնում էլ մահկանացուն կնքած հորից մնացած «նախապատմական» տիկնիկներ£ Շողոմ գառի դիմակ հագած, տեսածից իբր հասկացողի ու ցնծացողի կեցվածք ընդունելով, սողոսկեց նրբազգաց հոգիներից ներս ու… տոնեց առաջին հաղթանակը` հանդիսասրահի «ազատ ու անժամկետ անցաթուղթ» կորզեց£ Ապահովելով մշակութային թատերաժամանցը` զուգահեռ թակեց զանգվածային լրատվամիջոցների խմբագրատների դռները` գեթ մեկնումեկում հաստատվելու հեռանկար որոնելով£ Գլխավոր հաղթաթղթի ինքնարժեքը բարձրացնելու անդուլ ջանադրությամբ հաջողեցրեց հոր ծննդյան 100-րդ տարեդարձի ժամկետանց նշանավորումը կայացնել` զանգվածային հանրաճանաչման տարբեր հնարքների դիմելով£ Երբ արդարացիորեն մերժվել էր շատերի կողմից, կրկին ու նորից հայտնվեց «Ավանգարդ» շաբաթաթերթի խմբագրատանը` չհոգնելով գլխավոր խմբագրի քրիստոնեական գութը թմբկահարել ու խնդրել` լրագրական գործունեության գեթ նվազագույն հնարավորություն ընձեռել իրեն£ «Բազմաբեղուն» գրչի ծնած առաջին իսկ գլուխգործոցը` հոր 5-6 տողանոց դիմանկար¬մա հախոսականը, ավաղ, բացահայտ ընդվզում հարուցեց քիչ թե շատ գրել¬կարդալ իմացողների մոտ£ Այդուհանդերձ, անսալով Կարինե Բորոյանի որդիական «ջերմագին» նկրտումներին (ընկեր Պավլոսի հատուկենտ մտերիմների հուշերով` միանգամայն կասկածելի), զուտ մարդասիրական մղումներից դրդված` փորփրվեց Պավլոս Բորոյանի ստեղծագործական տարեգրությունը, հնարավո րինս պատշաճ ամբողջացվեց ու տպագրվեց£ Գոհ ու բավարարված մնացին մանկասեր, համեստ տիկնիկագործին երբևէ ճանաչած գործընկերները£ Շոյվեց թատրոնի ներկայիս աշխատակազմը, ում ջանքերով իսկապես անմահացվեց Պավլոս Բորոյանի անունը (հուշատախտակ, տիկնիկների մշտաբաց ցուցահանդեսի անվանակոչում, թատերականացված հանդիսություն…)£ Դժգոհ մնաց միայն «Պավլոսի աղջիկը», ով, շողշողալով հաղթարշավից, արդեն Տիկնիկայինի անմիջական, լիիրավ ժառանգի ինքնավստահ կեցվածք էր ընդունել£ (Հեղինակը, ըստ նրա, հարկավոր ջերմությամբ չէր շաղախել իր տողերը£ Ի՞նչ արած, նրա անպարփակ «որդիական սերը» հրդեհ չէր վառել բորոյանական հոբելյանական մահախոսականից ապշահար հոդվածագրի սրտում£) Փոքր¬ինչ «զինադադարից» հետո, ինքնակոչ այս փուչիկալրագրողը նորից թակեց «Ավանգարդի» դուռը, որովհետև նրան մշակութաժամանցի իրավունք շնորհողներն ավելի ու ավելի հաճախ էին հետաքրքրվում «Պավլոսի աղջկա» գրչի երախայրիքներով, սակայն որևէ մեկը չէր կարող տպագրել Կ. Բորոյանի ամուլ գրչի «արգասիքները»£ Որևէ խմբագրություն չէր փորձի վիրավորել իր ընթերցողին£ Նվիրյալների փոքրաթիվ խմբով «Ավանգարդը» կանոնավոր բազմաբնույթ լրատվություն առանց նրա էլ, փառք Աստծո, յուրաքանչյուր չորեքշաբթի հրամցնում է իր ընթերցողին£ Այդ թվում և մշակութային` վերջին տարիներին արժանապատիվ ակտիվությամբ սերտորեն համագործակցելով ՀՀ մշակույթի նախարարության և բովանդակալից գործունեություն ծավալող արվեստի բազմաթիվ օջախների հետ£ Որևէ նշանակալի միջոցառում չի վրիպում խմբագրակազմի ուշադրությունից£ Դատելով ընթերցողական կայուն լսարանի օրավուր ընդլայնումից ու հրապարակումների արձագանք ներից` 87¬ամյա «Ավանգարդն» իր ուրույն տեղն ու պահանջարկն ունի ԶԼՄ¬ների արդի բազմանուն խճանկարում£ Այս ամենի խորունկ գիտակցությամբ` փուչիկալրատվության «մունետիկը» չէր դադարեցնում համառ «Ավանգարդ»ագրոհները` փոքր¬ինչ փոփոխելով մարտավարության սկզբունքները£ Ինչ¬որ հնարքով շահելով ՀՀ մշակույթի նախարարության նորանոր աշխատակիցների բարյացակամությունը` ճապաղագրիչ Բորոյանը ոչ միայն մշտական մասնակիցն է դարձել մամլո բոլոր ասուլիսների, այլև «պատվավոր հյուրը»` նախաձեռնվող բացառիկ միջոցառումների, նույնիսկ` բազմաթիվ մարզային ուղևորությունների, որոնց ներկայանում է տիրոջ վարքագծով և հարևանուհու «թիկնապահությամբ»£ Լրագրության ծովում «գասպարալողի» այս օլիմպիական չեմպիոնը մինչ օրս էլ մի տող չի հրապարակել, բայց իրեն ազատ արվեստաբան է հռչակել£ Նույնիսկ սկսեց հավատարմագրվել որպես գոյություն չունեցող ինչ¬որ լրատվամիջոցի միակ ու անզուգական ներկայացուցիչ£ Եվ շռնդալից բացվեցին հնարավոր բոլոր դռները£ Հայաստանյան մշակութային առօրյայում հիմա նա արդեն տիրոջ ինքնավստահությամբ է հայտնվում£ Ճիշտ և ճիշտ` «Ոսկե ձկնիկի» իշխանատենչ պառավի տիրակալ կեցվածքով£ Եվ որևէ մեկն այլևս չի հարցնում, թե ի՞նչ արժանիքների ու ծառայությունների դիմաց է նրան շռայլվում եզակի արտոնյալի (իրականում` անհեթեթ) կարգավիճակը£ Օրավուր գերազանցելով ամբարտավա նության, անբարեկրթության բոլոր ռեկորդները` ինքնաշնորհյալն իրավունք է վերապահում գժտություն սերմանել «գործընկերների» միջև, լուտանքներ տեղալ այս կամ այն լրագրողի, իրեն մերժած լրատվամիջոցների հասցեին£ Մինչևիսկ հավատում է, որ մշակութաբան-լրագրող է իրոք դարձել£ Երբ ութերորդ «Հայֆեստ»¬ում ստացավ «Ամենաակտիվ հանդիսատես» վկայագիրը, անկեղծորեն զարմացավ` ինչո՞ւ ոչ լրագրողը£ Ողբա¯մ զքեզ, հայ արդի լրագրություն, ով ասես` իրեն քո անբաժան մասնիկը չի երևակայում£ Մոռացած «Ավանգարդ»ադեգերումները` բոլորովին վերջերս Տիկնիկայինում կազմակերպված Հենրիկ Մալյանի ու նրա ստեղծած թատրոնի միաձույլ հոբելյանակատարությունից հետո, մաղձոտ ցինիզմով հայտարարում է. «Ես ինքս ինձ համար եմ գրում£ Հպարտանալու ի՞նչ կա£ Ավելի լավ է ոչ մի տեղ չտպագրվեմ, քան… «Ավանգարդ»-ում իմ անունով մի տող տպեմ»£ Առիթը մեր լրագրողի անկեղծությունն էր եղել. նա ասել էր, որ այդ «ակտիվ» տիկինը որևէ լրատվամիջոցում երբեք չի տպագրվում£ Հենց այս կարգի հարուցիչներն անուշադրության մատնելով ենք վարկաբեկում մտավորականի բարձր, հարգարժան համարումը£ Ազգի ուղեղը հարկ է մաքրել անառողջ որոմներից, եթե ուզում ենք իսկապես քաղաքակիրթ երկիր կառուցել ու բարգավաճել£