«ԱԶԱՏ ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐԸ» ԴԵՌ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ


 

Մեր ունեցած տեղեկություններով` «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը տակավին չի կարողանում հստակեցնել ոչ միայն ընտրական ցուցակները, այլև այն մարտավարությունը, որով առաջնորդվելու է առաջիկա ընտրություններում: Կուսակցությունում շարունակում են քննարկել, թե ո՞րն է ճիշտ. մասնակցել ընտրություններին միայնա՞կ, թե՞ դաշինք կազմել որևէ ուժի հետ: Մեր աղբյուրները նշում են, որ կուսակցությունում շատերը դեմ են միայնակ պայքարի մեջ մտնելու գաղափարին, քանի որ կուսակցությունը չունի համապատասխան ներուժ և ճանաչում հանրության շրջանում: Հանգամանքներ, որոնք կարող են կանխորոշել նրա պարտությունը: