Հա՞ որ...


 

Զբաղվածության պետական գործակալությունում գրանցվելուց մեր հայրենակիցներն սկսել են այլևս չխուսափել: Համենայն դեպս, աշխատանք չունեցողների շուրջ 90 տոկոսն անցյալ տարվա ընթացքում դիմել է հիշյալ կառույցին և գործազուրկի կարգավիճակ ստացել: Կարգավիճակը` կարգավիճակ, բայց հնարավոր է, թե անելանելի վիճակում հայտնված քաղաքացուն մի օր կարող են զանգահարել ու թեկուզ ցածր վարձատրությամբ հարմար մի գործ առաջարկել, հրաշքի է հավասար:

Գործակալությունն ինքն է նախորդ տարին ամփոփելով արձանագրել, որ դիմումատուների միայն տասը տոկոսին է հաջողվել աշխատանքի տեղավորել: Որպես կանոն` այն գործատուները, ովքեր պետական կամ մասնավոր գործակալությունների միջոցով են իրենց առաջարկած աշխատատեղերը գովազդում, այնքան ցածր են նախատեսում վճարել, որ երբեմն գործազրկության նպաստն ավելի նախընտրելի է դառնում...

Ի դեպ, զբաղվածության գործակալությունում գրանցվածները հազվադեպ են հետաքրքրվում թափուր աշխատատեղերով, իսկ համապատասխան առաջարկների դեպքում էլ հաճախ հրաժարվում են` վարձատրության ցածր լինելու պատճառաբանությամբ:

Նպաստառուի կարգավիճակը հոգեբանություն է դառնում