Համենայնդեպս` զգուշանանք


 

Շատերի քիմքին հաճելի դարձած «Ռեդ Բուլ» ըմպելիքը վտանգված է: Արդեն մի քանի շաբաթ է` անհայտ անձինք արտադրողներին սպառնում են` կղկղանք լցնել պատրաստի արտադրանքի բանկաների մեջ: Իրենց այս մեղսավոր ծրագրից հրաժարվելու դիմաց նրանք որոշակի գումար են պահանջում (տեղեկացրել է Die Weet-ը):

Իրեն հարգող արտադրողը, բնականաբար տեղի չի տա նման նենգասպառնալիքներին: Առավել ևս` «Ռեդ Բուլի» պարագայում, որի հիմնադիր Դիտրիխ Մյատեշիցը, Forbes-ի տվյալներով` Ավստրիայի ամենահարուստ մարդն է: Հակառակ պարագայում` պահանջը կրկնվելու է շարունակ:

Ընկերությունը սպառողներին արդեն տեղեկացրել է, որ առևտրային ցանցեր առաքված բոլոր բանկաները ստուգվել են, և որևէ վտանգավոր միկրոօրգանիզմ չի հայտնաբերվել: Տեղեկացվել է նաև, որ ավստրիական Զալցբուրգի դատախազությունը Գերմանիայի իրավապահ մարմինների հետ համագործակցելով, մարտի սկզբից զբաղվում են այդ գործի հետաքննությամբ: