Ժիրինովսկին «ցրիվ է տալիս»


Ինչպես ասում են` խայծը նետված է: Արդյո՞ք դա կարող է գայթակղել Ուկրաինայի հեղաշրջումը ողջունած հարևաններին:

ՌԼԴ կուսակցությունն իր պաշտոնական կայքում պատմական էքսկուրս է կատարել ուկրաինական պետության կազմավորման անցյալում: Մասնավորապես մատնացույց է արվում, որ այդ երկրի արևմտյան տարածքները պատմականորեն պատկանել են Լեհաստանին, Ռումինիային ու Հունգարիային, բայց «ստիպված ներառվել» են ԽՍՀՄ կազմ:

- Ինչո՞ւ Լեհաստանում, Ռումինիայում, Հունգարիայում չեն մտածում, որպեսզի հանրաքվե անցկացվի Ուկրաինայի վերոնշյալ մարզերում, ինչպես նաև Լեհաստանի, Ռումինիայի և Հունգարիայի` դրանց սահմանակից տարածքներում: Խնդիրը մեկն է. Չեռնովիցկայա մարզը Ռումինիայի կազմ, Զակարպատսկայան` Հունգարիայի և Վոլինսկայա, Լվովսկայա, Տեռնոպոլսկայա, Իվանո-Ֆրանկովսկայա ու Ռովենսկի մարզերը Լեհաստանի կազմ վերադարձնել,- նշված է հրապարակման մեջ:

Առաջարկի հեղինակները համոզված են, որ այս կերպ կվերականգնվի «ազգամիջյան հարաբերությունների ներդաշնակությունները»: