Մարտի 27-ը թատրոնի միջազգային օրն է


Սրտանց շնորհավորում ենք արդի հայ թատրոնի նվիրյալներին մասնագիտական տոնի առթիվ` մաղթելով արարման լիարժեք երջանկության մշտակայուն վայելք: Դիմագրավելով հակամշակութային ժամանակների դաժան փորձություններին` դուք պահպանեցիք մեզ համար թատերական կենդանի ներկայացման մարդեղենացնող հրաշագործ զորությունը: Միավորեք ձեզ ապաստանած թատերակղզիները Մայր տաճարի բարձրագնա գավթում և միասնական հարատև պատարագով ազատագրեք մեզ գերքաղաքականցված ներկայիս մթնոլորտի հուսալքող ու կարծրացնող ճիրաններից: Մենք հավատո°ւմ ենք ձեր կայացնող ներուժին ու սպասում նորանոր ապրեցնող հրաշքների: