Խելացնորությունը պատճառ ուներ


Պատմությունն ու թերևս, նաև փիլիսոփայությունը հաճախ են փորձում գտնել այն հարցի պատասխանը, թե ինչպիսի իրավիճակներում են հիտլերներ ու ստալիններ ծնվում: Վերջերս Իոսիֆ Ստալինի անձնական բժիշկներից մեկի` Ալեքսանդր Մյասնիկովի (խոսքն, իհարկե, հայազգի Ալ. Մյասնիկյանի մասին չէ) օրագրերի հրապարակումը փոքրիշատե ընկալելի է դարձրել «ժողովուրդների հոր» խելացնոր դաժանությունը: Բրիտանական The Independent¬ն այս առնչությամբ եզրահանգումներ է ներկայացրել, որոնք կհետաքրքրեն նաև մեր ընթերցողին: Այս և նման կարգի հրապարակումներով «Ավանգարդը» նպատակ չի հետապնդում անցյալ ժամանակով մրոտել պատմության հերթական էջը կամ պատմական դեմքերին, այլ` ընկալելի դարձնել նույն պատմության սև էջերի` մինչ այս անընթեռնելի մնացած տողատակերը: *** Ալ. Մյասնիկովը Ստալինի մահվան մահճի մոտ է եղել 1953¬ին: Եվ մինչ օրս գաղտնի պահված իր օրագրերում նա հայտարարել էր, որ Սովետմիության ղեկավարը տառապում է ուղեղի հիվանդությամբ, ինչը կարող է ազդել նրա ընդունած որոշումների վրա: - Լուրջ սրտանոթային կարծրացումը (աթերոսկլերոզ), որը մենք հայտնաբերեցինք հերձման ժամանակ, թույլ է տալիս վիճարկել այն հարցը, թե տվյալ հիվանդությունը (որը բացահայտորեն զարգացել է առնվազն մի քանի տարի առաջ) ինչ աստիճանի է ազդել Ստալինի առողջության, նրա բնավորության ու գործողությունների վրա,¬ գրել է բժիշկ Մյասնիկովը:¬ Հնարավոր է, որ Ստալինը դադարել էր տարբերել լավը վատից, օգտակարը` վտանգավորից, թույլատրելին` անհանդուրժելիից, բարեկամներին` թշնամիներից: Այս պարագայում բնավորության գծերը կարող են սրվել, որ սովորական կասկածամիտ մարդը դառնա խելացնոր: Կոբայի ներաշխարհի մասին իր օրագրերում նշումներ է կատարել նաև Լավրենտի Բերիան` առաջնորդի մերձավոր շրջապատի ամենաարյունարբու անդամներից մեկը: Բերիայի օրագրերից անցյալ շաբաթ հատվածներ են տպագրվել "ԽՏՎրՏՎՏսՖրՍՈя տՐՈՉՊՈ"¬ում, որոնք բանավեճերի առիթ են դառնալու: Հրատարակությունը նախկինում ստալինյան դարաշրջանի ոճրագործություններն արդարացնող գրքեր էր հրապարակում, և առայժմ որևէ հիմնավոր պնդում չկա, թե Բերիայի այդ օրագրերը կեղծ են: Ու եթե դրանք իսկապես իրական են, ապա անգնահատելի փաստաթուղթ են պատմաբանների համար, ովքեր ձգտում են «ներթափանցել Բերիայի խեղված ուղեղ, ինչպես նաև խորհրդային վերնախավի գործնառնության ներքին «խորշեր»: Օրագրերում Ստալինին նա կոչում է «Կոբա» հեղափոխական կեղծանվամբ, և նշումները լի են անվայելուչ հայհոյանքներով, վիրավորանքներով ու աստվածանար գությամբ: Գրառումներն սկսվում են 1938 թվականով, երբ Ստալինը Բերիային առաջարկել էր հեռանալ հայրենի Վրաստանից, տեղափոխվել Մոսկվա և աշխատել սարսափազդու ՆԳ Ժողկոմիսարիատի (գաղտնի ոստիկանություն) ղեկավար Նիկոլայ Եժովի տեղակալ: ՆԳԺԿ¬ն (ծԽԹԺ) նոր¬նոր «խոշոր զտումներ» էր կատարել, որի արդյունքում գնդակահարվել էին հարյուր հազարավոր խորհրդային քաղաքացիներ: Ինքը` Եժովը, սպանվեց 1940 թ., և Բերիան զբաղեցրեց նա տեղը` ՆԳԺԿ ղեկավարի պաշտոնում` դառնալով Ստալինի ամենամտերիմ վստահելի մարդկանցից: Նա նաև ճանաչված էր որպես սեռական մոլագար, ով հաճախ էր «սանրում» Մոսկվայի փողոցները, երբ կանայք էր ընտրում, իր տուն տանում ու բռնաբարում: Ենթադրյալ օրագրերը ժամանակ առ ժամանակ բացահայտում են Բերիայի ավելի մեղմ բնույթը, երբ նա ափսոսանք է հայտնում կյանքի մասին: - Ես սիրում եմ բնությունն ու ձկնորսությունը, բայց հիմա որտեղի՞ց դրա համար ժամանակ,¬ գրել է նա Երկրորդ համաշխարհայինի եռուն շրջանում` 1943¬ին: Բերիայի օրագրություններում նոր լույս է սփռվում Երկրորդ աշխարհամարտի տարիների իրադարձությունների վրա: Երբ 1942¬ի օգոստոսին Ուինսթոն Չերչիլը Մոսկվա է մեկնել` Ստալինի հետ հանդիպելու, դաշնակիցները կասկածանքով են վերաբերվել միմյանց, և Բերիան գրառել է, թե Ստալինին խորհուրդ է տվել, որ բրիտանական վարչապետից համաձայնություններ կորզելու լավագույն միջոցը կլինի նրան հարբեցնելը: Նրա այցից հետո Բերիան գրել է. - Ժամանակները զվարճալի չեն, բայց բոլորի համար ծիծաղելի էր: Կոբան ինձ ասաց, որ Չերչիլի առնչությամբ իմ խորհուրդը շատ պիտանի էր: Չերչիլը լրիվ հարբել էր ու ամբողջովին կորցրել զրույցի թելը: Կոբան ինձ պատմում էր այդ մասին և ծիծաղում: Հետո ասաց. «Լավ է, երբ նախապես իմանում ես թշնամիներիդ թուլությունը»: 1945 թ. մայիսի 10¬ի երեկոյան` խորհրդային զորքերի հաղթանակի հաջորդ օրը, Բերիան նշել է, որ Ստալինը լաց է եղել. - Նորից մենք երեկոն անցկացրինք Կոբայի հետ… Նա մի տեսակ կակղած էր և նույնիսկ արցունքներն էր սրբում: 1953 թ. վախճանվեց Ստալինը, և շատ չանցած` Բերիան ձերբակալվեց ու գնդակահարվեց` երբ Խորհրդային Միությունն աստիճանաբար սկսեց հեռանալ ստալինյան ժամանակների արյունալի ծայրահեղություններից և չարագործություններից: - Ես կենթադրեի, որ Ստալինի դաժանությունն ու կասկածամտությունը, թշնամիներից նրա վախը… նշանակալի չափով պայմանավորված է նրա ուղեղային զարկերակի կարծրացումով (աթերոսկլերոզ),¬ իր օրագրություններում գրել է բժիշկ Մյասնիկովը:¬ Բոլոր դեպքերում` երկիրը կառավարվում է հիվանդ մարդու կողմից: *** Հավելումն` ևս մի քանի արտառոց նշումներ օրագրերից. Ալեքսանդր Մյասնիկով. * «Մահը կարող էր վրա հասնել ցանկացած պահի: Վերջիվերջո, այն վրա հասավ մարտի 5¬ի առավոտյան ժամը 9.50¬ին… Լուռ սենյակ մտան կուսակցության առաջնորդները, ինչպես և Ստալինի դուստրը` Սվետլանան, որդին` Վասիլին ու անվտանգության ծառայության աշխատակիցները: Ես նույնիսկ չեմ հիշում, թե որքան երկար տևեց. հնարավոր է կես ժամ կամ ավելի»: Լավրենտի Բերիա. * «Ես հիշում եմ Կոբայի հետ զբոսախնջույքները, որոնք կազմակերպում էինք 1930¬ական թվականներին: Նա` իր խոշոր բեղերով և ես, բոլորովին երիտասարդ ու նիհարակազմ, բաց օձիքով վերնաշապիկներով, խարույկի համար փայտի խրձերով: Եվ` թարմ իշխան: Լավ էր այն ժամանակ»: * «Այսօր առաջին անգամ ես արցունք եմ տեսնում Կոբայի աչքերում: Ես ասացի նրան Ստալինգրադի մասին, այն մասին, թե ինչպես էին մարտնչում մարդիկ: Երբ հասնում եմ մինչև այդ տեղը, ես շատ եմ հայհոյում ու ինձ ավելի լավ եմ զգում: Բայց նա ձգտում է զսպել իրեն: Բա նրա սի՞րտը ոնց է: Այն չի կարող անընդհատ դա իր մեջ պահել»: