Բագրատյանը «ծուռ հայելիների» աշխարհում


 

ՀԱԿ-ի ամենաագրեսիվ քարոզիչը դարձել է Հրանտ Բագրատյանը: «Որձ կովերի գծով» ձեռք բերած «մասնագիտությունը» օգնում է նրան` պոզահարելու բոլորին և ամեն ինչ: Ըստ նրա, իր վարչապետ եղած ժամանակ, ցրտի և մթի տարիները եղել են Հայաստանի վերածննդի ժամանակաշրջան, իսկ հիմա Հայաստանը գլորվում է խավարի անդունդը, բայց «մեր վրա խաբար չկա»: